Ընթացիկ Նորություններ

NVIDIA «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» դասընթաց 2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

NVIDIA խոր ուսուցման ինստիտուտը (Deep Learning Institute, DLI) և ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում են մասնակցելու «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» դասընթացին։

ԻՆԹԵՐՆՇԻՓ
ԻՆԹԵՐՆՇԻՓԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 
բնագիտական ուղղությունների ուսանողների և ասպիրանտների համար

Այս նախաձեռնությունն իրականացվում է«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի հետ համագործակցությամբ իրականացվող գիտահետազոտական էկոհամակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում։

 

Միացեք մեր թիմին, ցուցաբերեք նորը բացահայտելու ձգտում և աշխատասիրություն, իսկ մենք Ձեզ համար կստեղծենք հետաքրքիր ու հեռանկարային հնարավորություններ։


ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /01.02.2021/

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի նոր փուլ։


Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները,  ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։

 

Դրամաշնորհային մրցույթի այս փուլում հատկապես կարևորվելու են Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի ուղղություններում նորարարական լուծումներ առաջարկող հայտերը, ինչպիսիք են՝ ճարտարագիտությունը (ավտոմատացված համակարգեր, սարքաշինություն), նյութագիտությունը, կիբեռանվտանգությունը, արհեստական բանականությունը։

 

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան աշխատել նաև փորձառու մենթորների հետ, որոնց աջակցությամբ կստանան ծրագրերի ներկայացման, ֆինանսներ և ներդրումներ, միջազգային պատվիրատուներ և գործընկերներ ներգրավելու հմտություններ։

 

Դրամաշնորհային ծրագրով տրամադրվող  համաֆինանսավորման գումարը կարող է լինել  5.000.000 ՀՀ դրամից  մինչև 25.000.000 ՀՀ դրամ։

 

Ընդ որում, համաֆինանսավորումը, ըստ Ծրագրի ենթաբաղադրիչների տրամադրվելու է, համապատասխանաբար՝

    - Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանում կամ Երևանից մինչև 50 կմ հեռավորությամբ)՝ ծրագրի ներկայացված բյուջեի 50%-ի չափով։

    - Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանից առնվազն 50 կմ հեռու)՝ ծրագրի ներկայացված բյուջեի 85%-ի չափով։

 

Ծրագրի առավելագույն տևողությունը՝ 1 տարի է:

 

Բոլոր մասնակիցները պետք է բավարարեն Դրամաշնորհային ծրագրի գործառնական ձեռնարկի պայմաններին և առաջնորդվեն դրանում բերված պահանջներով։

 

Հետևյալ հղումներով կարող եք ներբեռնել Դրամաշնորհային ծրագրի Գործառնական ձեռնարկը, Հայտաձևը և Բյուջեի ձևանմուշը ։

 

 

«Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրին դիմելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ. փոստի հասցեով՝ մինչև 2021թ-ի մարտի 1-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։ 

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել միաժամանակ՝ հայերենով և անգլերենով:

 

Բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կկազմակերպվեն նաև նախնական տեղեկատվական առցանց հանդիպումներ՝ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով։

 

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Կոնտակտային անձ՝ Անի Հովհաննիսյան

Հեռ.՝ +374 11 219797 ; Էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ