Ընթացիկ Նորություններ

Հայտերի ընդունման հայտարարություն. Աքսելերացիոն ծրագիր

Աքսելերացիոն ծրագիր. Հզորացրու քո Deep-Tech ստարտափը՝ օգտվելու Horizon Europe ֆինանսավորման հնարավորություններից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի ․ կարևոր դրամաշնորհային մրցույթներին  հաջողությամբ դիմելու գործընթացում։ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն 

 

«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

KoDu միջավայրում խաղերի պատրաստում կսովորեն Կապանի աշակերտները

25.09.2015

KoDu միջավայրում խաղերի պատրաստում կսովորեն նաև Կապանի աշակերտները


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ Կապանի 10-16 տարեկան դպրոցականների համար նախաձեռնել է ‹‹Տեխնոլոգիական դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում աշակերտների համար կազմակերպվելու են Կոդու միջավայրում խաղերի պատրաստման դասընթացներ:  


Ծրագրի շրջանակներում աշակերտների մոտ կզարգանան թիմում աշխատելու, գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Դասընթացների ընթացքում աշակերտները կբաժանվեն թիմերի, որոնք համատեղ կաշխատեն նախագծերի վրա: Դասընթացի ավարտին մասնակցած երեխաները կներկայացնեն իրենց կողմից պատրաստած խաղերը:


Խաղերի պատրաստման դասընթացը ներկայացնում է գրաֆիկական տարրերի ուսուցում Microsoft KoDu միջավայրում և ներառում է ծրագրավորման հիմնական հասկացությունները: Դասընթացը ներառում է նաև գործնական աշխատանքներ, որոնք կօգնեն ամրապնդելու և կիրառելու համապատասխան տեսական գիտելիքներ: Դասընթացներն իրականացվելու են Կապանի Մոբայլ լուծումների լաբորատորիայում (Mlab Kapan):


Նշենք նաև, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մայիս ամսից դպրոցականների համար նմանատիպ դասընթացներ է իրականացրել Գյումրի և Վանաձոր քաղաքներում, որի ընթացքում KoDu միջավայրում խաղերի պատրաստում են սովորել շուրջ 625 աշակերտներ:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ