Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ՏՏ մրցույթ՝ ստարտափների և ծրագրավորողների համար

18․05․2015

ՏՏ մրցույթ՝ ստարտափների  և ծրագրավորողների համար


Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը և Seedstars World ընկերությունը հայտարարում են հետաքրքիր մրցույթային օր՝ ՏՏ ոլորտի մասնագետների համար, որը կհետաքրքրի ինչպես սկսնակ ծրագրավորողներին, այնպես էլ արդեն կայացած ստարտափերին։

Միջոցառման գործընկերներն են Հովնանյան Ինտերնեյշնլ, ՎիվաՍել-ՄՏՍ, Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս և Սիքստ ընկերությունները: Մայիսի 28-ին Վահագնի թաղամասի Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբում ծրագրավորողների համար կկայանա Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ը, իսկ  ստարտափերի համար՝ Seedstars Երևանը։ 


Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015

Մայքրոսոֆթ ընկերության կողմից հրավիրված միջազգային մասնագետները կանցկացնեն համառոտ վերապատրաստման դասընթաց Azure-ի, ամպային լուծումների, մեքենայական ուսուցման (Machine Learning), իրերի համացանցի (Internet of Things, IoT), բջջային ծրագրավորման, վեբ-ծրագրավորման վերջին նորությունների և այլ ծրագրերի վերաբերյալ։ Դասընթացին կհետևի Հեքըթոն[ՅԱՆ]-ը, որի ընթացքում միջոցառման առաջին հատվածում ստացված գիտելիքների և գաղափարների հիման վրա ձևավորված թիմերը կստեղծեն նորարար ծրագրեր և համակարգեր։ Մասնակիցներին կբաժանվեն ինչպես Azure մուտքի գաղտնաբառեր, այնպես էլ IoT սարքավորումներ: Հաջողված լուծումները կբեռնվեն GitHub-ում՝ ամբողջ աշխարհին հասանելի դարձնելու նպատակով։ Լավագույն լուծումների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ և մինչև 1 միլիոն ՀՀ դրամ։ Մրցույթին կարելի է մասնակցել միայն 2-5 անդամից բաղկացած թիմային կազմով:  Մասնակցության պարտադիր պայման է դյուրակիր համակարգչի առկայությունը։ Դիմում-հայտը կարող են ներբեռնել հետևյալ հղումից (http://1drv.ms/1PkTpHp) կամ ՄԻԿ-ի կայքից (www.micarmenia.am)։ Անհրաժեշտ է այն լրացնել և ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. հասցեին: Ձեր մասնակցությունը անհրաժեշտ է գրանցել նաև հետևյալ կայքում goo.gl/8bDO2H. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը  2015 թ-ի մայիսի 20-նն է: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կհոգա ՄԻԿ Հայաստանի գրասենյակից Վահագնի թաղամաս և հակառակ ուղղությամբ Հեքըթոնի մասնակիցների տեղափոխման հարցը: 

 

Seedstars Երևան 2015

Seedstars World-ը սթարթափերի էքսկլյուզիվ մրցույթ է՝ զարգացող շուկաների և արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր երկիրը և սթարթափը Շվեցիարիայում կայանալիք Seedstar համաշխարհային մրցույթին,  որի հաղթողը կստանա մինչև 500,000 ԱՄՆ դոլար ներդրում: Տարածաշրջանային հաղթողները կստանան տարբեր մրցանակներ. այդ թվում՝ մենթորների, հաջողակ ձեռներեցների և այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, աքսելերացիայի ծրագրերում մասնակցություն, և այլն:Նրանք, ովքեր հետաքրքրված են Seedstars Երևան սթարթափերի մրցույթին մասնակցելու համար,  խնդրում ենք ուղարկել նամակ [email protected] էլ. Հասցեին՝ դիմում-հայտը ստանալու նպատակով: Խնդրում ենք հաշվի առնել, որ լրացված դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև ս.թ. մայիսի 20-ը: Հնարավորության դեպքում խնդրում ենք տրամադրել նաև Ձեր պրեզենտացիան (եթե առկա է): Եթե ընտրվեք, դուք կստանաք հրավեր ներկայացնելու Ձեր ամբողջական դիմում հայտը և ներկայացնելու Ձեր սթարթափը Seedstar Երևան սթարթափերի մրցույթին:


Հիշեցնենք, որ Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ