Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (IFB)

03.03.2014

 

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (IFB)

 

Հայաստանի Հանրապետություն 

«Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար» ծրագիր

ՎԱՐԿ No. 7963-ԱՄ

 

Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի համար կահույքի ձեռքբերում

NCB No: 2.2.1-G-3

 

1. Հայտերի ներկայացման սույն հրավերը ներկայացվում է այս Ծրագրի համար ներկայացված Գնումների ընդհանուր ծանուցումից հետո, որը Development Business ինտերնետային կայքում տեղադրվել է 2010թ-ի հոկտեմբերի 13-ին:

 

2. Հայաստանի Հանրապետությունը վարկ է ստացել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի ֆինանսավորման համար, և նպատակ ունի օգտագործել այս վարկային միջոցների մի մասը Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի համար կահույքի ձեռքբերման պայմանագրի շրջանակներում վճարումների իրականացման համար:

 

3. Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը և ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ն սույնով հրավիրում է ներկայացնել փակ հայտեր ընդունելի և որակավորված Հայտատուներին Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի համար կահույքի ձեռքբերման համար:

 

4. Մրցույթը կանցկացվի «ՎԶՄԲ Վարկերի և ՄԶԸ վարկերի շրջանակներում գնումների վերաբերյալ» ՀԲ ուղեցույցների շրջանակներում Ազգային մրցակցային մրցույթի (NCB) ընթացակարգերի համաձայն (Բանկի կողմից հրապարակված 2004թ-ի մայիսին և վերանայված 2006թ-ի հոկտեմբերին և 2010թ-ի մայիսին) և հայտ կարող են ներկայացնել Ուղեցույցերի շրջանակներում սահմանված թույլատրելի երկրներից բոլոր հայտատուները:

 

5. Հետաքրքրված թույլատրելի Հայտատուները կարող են հետագա տեղեկատվություն ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից և ստուգել Մրցութային փաստաթղթերը 09:00-18:00-ը ստորև ներկայացվող հասցեով:

 

6. Որակավորման պահանջները ներառում են. 

 

(աՖինանսական կարողություններ.  

Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային հավաստում առ այն, որ վերջինս բավարարում է հետևյալ ֆինանսական պահանջներին՝

  • Վերջին երեք տարիների /2010-2012թթ/ միջին տարեկան շրջանառությունը նվազագույնը պետք է կազմի 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
  • Հայտատուն պետք է ներկայացնի վերջին երեք տարիների համար հաշվետվություններ ֆինանսական վիճակի վերաբերյալ, ինչպիսիք են շահութահարկի կամ ԱԱՀ-ի հաշվարկի հաշվետվությունները: 

(բՓորձ և տեխնիկական կարողություն.  

Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս համապատասխանում է փորձառության հետևյալ պահանջին/ներին՝   

  • Նմանատիպ ապրանքների մատակարարման և/կամ արտադրման նվազագույնը 3 տարվա փորձ,
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն մեկ նմանատիպ ապրանքների մատակարարման պայմանագրի /Հայտի գնից ոչ պակաս գումարով/ հաջողությամբ իրականացում: Խնդրում ենք ներկայացնել պայմանագրի պատճենը կամ նշել գնորդին, պայմանագրի գինը և մատակարարված ապրանքները, ընդունման ակտի պատճենը:

(գՀայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս կողմից առաջարկված ապրանքները համապատասխանում են հետևյալ պահանջին/ներին.   

Սույն պայմանագրի շրջանակում մատակարարված ապրանքները, բացառությամբ Տեխնիկական մասնագրերի 23-ից 25-րդ և 39-ից 46-րդ կետերի, պետք է ունենան ISO 9001:2008 կամ համարժեք սերտիֆիկատ: Հավելյալ մանրամասները ներկայացված են Մրցութային Փաստաթղթում:

 

7. Հետաքրքրված Հայտատուները հայերեն լեզվով ամբողջ Մրցութային Փաստաթղթերի փաթեթը կարող են գնել ներքոհիշյալ հասցեով գրավոր դիմում ներկայացնելուց և 50 ԱՄՆ դոլարին համարժեք այլ ազատ փոխարկելի արժույթով գումարի անհատույց վճարում կատարելուց հետո: Վճարման ձևն է` վերոնշյալ գումարի փոխանցումը ԱՖԾԿԿ-ի ստորև նշված հաշվի վրա: Փաստաթղթերի տպված տարբերակը կհանձնվի Հայտատուի ներկայացուցչին: Հայտատուների հարմարության համար, վերջիններիս պահանջի դեպքում, մրցութային փաթեթը կտրամադրվի նաև ոչ պաշտոնական էլեկտրոնային տարբերակով: Տպված և էլեկտրոնային տարբերակներում հակասությունների դեպքում, տպված օրինակը գերակայում է. 

Հաշվեհամարի մանրամասներն են`

HSBC Բանկ Հայաստան,

001-155142 - 045

Swift Code: MIDLAM22

 

8. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով մինչև 2014 թվականի մարտի 27-ը` ժ. 15:00 (տեղական ժամանակով): Հայտերը չի թույլատրվում ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ 2014 թվականի մարտի 27-ին` ժ. 15:00 (տեղական ժամանակով): Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն 2,600 ԱՄՆ դոլարին համարժեք, ազատ փոխարկելի այլ արժույթով մրցութային երաշխիքով: 

 

9. Վերոշարադրյալ հղում կատարված հասցեն հետևյալն է` 

 

պրնԷդգար Ավետյան 

Գործադիր տնօրեն 

"Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման  

 կենտրոն" ՊՀ ԱՖԾԿԿ 

ՀՀ ֆինանսների նախարարություն   

սենյակ N 344, կառավարության տուն 1, Հանրապետության հրապարակ 

ԵրևանՀայաստանի Հանրապետություն 

Հեռ` (374-10) 52 34 71  

Ֆաքս` (374-10) 545 708

էլ. հասցե` [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ