Ընթացիկ Նորություններ

Հայտերի ընդունման հայտարարություն. Աքսելերացիոն ծրագիր

Աքսելերացիոն ծրագիր. Հզորացրու քո Deep-Tech ստարտափը՝ օգտվելու Horizon Europe ֆինանսավորման հնարավորություններից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի ․ կարևոր դրամաշնորհային մրցույթներին  հաջողությամբ դիմելու գործընթացում։ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն 

 

«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ» 

 

Ունե՞ք նորարարական կամ գիտահետազոտական գաղափար։

Մասնակցե՛ք «Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ»-ին և ստացեք 800․000 ՀՀ դրամ մրցանակներից մեկը (ներառյալ հարկերը, տուրքերը և/կամ այլ պարտադիր վճարները) և ինկուբացիա անցնելու հնարավորություն՝ Ձեր գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու և արդյունքները առևտրայնացնելու նպատակով։

 

Ընդունվում են հայտեր հետևյալ ոլորտներից՝

  • Արհեստական բանականություն և տվյալագիտություն, ինչպես նաև դրանց կիրառությունը առողջապահության, կլիմիայական փոփոխությունների, կիբեռանվտանգության, գյուղատնտեսության և պարենային անվտանգության,  իրավաբանական ծառայությունների և սոցիալական ոլորտներում։
  • Ճարտարագիտություն, մասնավորապես՝ անվարորդ մեքենաներ, ավիատիեզերական արդյունաբերություն, կենսաբժշկական ճարտարագիտություն, հեռահաղորդակցություն,  կիսահաղորդիչներ,  ռադիոհաճախային (RF) համակարգեր և սարքեր, արդյունաբերական IoT, խելացի արտադրություն, էլեկտրոնիկա:
  • Կիբեռանվտանգություն, մասնավորապես՝ ծրագրային ապահովման անվտանգություն, ցանցային համակարգերի անվտանգություն, Վեբ անվտանգություն, ամպային համակարգերի անվտանգություն, գաղտնագրում, Web 3 և խելացի պայմանագրերի անվտանգություն։
  • Արվեստ և ստեղծարար տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ թվային ազգագրություն և սոցիալական գիտություններ, մշակութային իրերի թվային պահպանում և հասանելիություն, պատմական տեքստերի և ձեռագրերի՝ արհեստական բանականության վրա հիմնված ընդլայնված վերլուծություն, գրավոր ժառանգության ուսումնասիրման, բարձր տեխնոլոգիաների և բնագրագիտության համադրման հնարավորություն, վիրտուալ/ավելացված (VR/AR) իրականություն և խաղայնացում մշակութային կրթության մեջ, թվային պատմություններ և պատմողական նորարարություն:
  • Գիտություն` մաթեմատիկական մոդելավորում, քվանտային հաշվարկի և տեղեկատվության տեխնոլոգիաներ, կիրառական Ֆիզիկա մասնավորապես՝ էներգիայի կուտակման, պահման և ղեկավարման համակարգեր, տաքացման և սառեցման համակարգեր, նորարարություններ նյութագիտության մեջ՝ մետանյութեր, կառավարելի հատկություններով նյութեր։

 

Ծրագրին կարող են դիմել ինչպես անհատներ և թիմեր, այնպես էլ գործող կազմակերպություններ:

 

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել մեկ էջանոց հայտաձևն՝ ըստ սույն ձևաչափի և ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին։

 

Դիմելու վերջնաժամկետ՝ մայիսի 26-ը (ներառյալ)։

 

Գնահատման և ծրագրի հետագա իրականացման ընթացքում կներգրավվեն տեղական և միջազգային փորձագետներ։

 

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորի, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի, Ինժեներական քաղաքի, ՍայՀաբ կիբեռանվտանգության կենտրոնի, Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի, Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, ինչպես նաև միջազգային առաջատար համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների աջակցությամբ։

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում.

Կոնտակտային անձ՝ Անի Հովհաննիսյան

Հեռախոսահամար՝ 011 219797




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ