Ընթացիկ Նորություններ

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն 

 

«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025-2

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագիր

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագիր

 

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն՝ 2021-2022թթ․ ուսումնական տարվա համար:

 

Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը նպատակ ունի պատրաստել լայնապրոֆիլ ինժեներներ, ովքեր կտիրապետեն բազմաբնույթ համակարգերի մշակման բաղադրիչներին և ամբողջական համակարգերի ձևավորման գործառույթներին։ Ինժեներներ, ովքեր ընդունակ կլինեն հասկանալ ու փոխկապակցել համակարգի ձևավորման մաս կազմող բոլոր բաղադրիչները և  իրականացնել համակարգային համալիրների կառավարում, ինչպես նաև ինտեգրել բոլոր ենթաբաղադրիչներն իրար փոխլրացնող և արդյունավետ համակարգերում։

 

Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Ռաթգերսի համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:

 

Դասավանդումն իրականացվելու է կրթական ոլորտի, ընկերություններում աշխատող և հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք կփոխանցեն ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլ նաև գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվելու է գործընկեր կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:

 

Միևնույն ժամանակ՝ Ծրագրի լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալու ֆինանսավորում ՁԻՀ-ի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ: Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 23 ուսանողների։

 

Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է ինժեներա-տեխնիկական, բնագիտական, ինժեներա-տնտեսագիտական, տնտեսագիտական ոլորտում առնվազն բակալավրի որակավորում ունեցող բոլոր անձանց համար:

 

 

Ծրագրի 2021-2022թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է երկու փուլով.

1-ին փուլի  փաստաթղթերն ընդունվում են 2021թ-ի հունիսի 1-ից հուլիսի 1-ը ներառյալ,

իսկ 2-րդ փուլի՝ ընթացիկ տարվա հուլիսի 12-ից օգոստոսի 20-ը ներառյալ:

 

Նախնական գրանցումն՝ այստեղ։

 

 

Հարցերի դեպքում զանգահարել 077 313243 հեռախոսահամարով  կամ գրել [email protected] էլ. փոստի հասցեին։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ