Ընթացիկ Նորություններ

Հայտերի ընդունման հայտարարություն. Աքսելերացիոն ծրագիր

Աքսելերացիոն ծրագիր. Հզորացրու քո Deep-Tech ստարտափը՝ օգտվելու Horizon Europe ֆինանսավորման հնարավորություններից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի ․ կարևոր դրամաշնորհային մրցույթներին  հաջողությամբ դիմելու գործընթացում։ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն 

 

«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ - 2023


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /15.09.2023/

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի նոր փուլ։

 

Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։

 

Դրամաշնորհային մրցույթի այս փուլում ընդունվելու են ճարտարագիտության և կիբեռանվտանգության ոլորտի նորարարական լուծումներ առաջարկող հայտեր։

 

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան նաև աշխատելու փորձառու մենթորների հետ, որոնց աջակցությամբ կզարգացնեն ծրագրերի ներկայացման, ֆինանսներ և ներդրումներ, ինչպես նաև միջազգային պատվիրատուներ ու գործընկերներ ներգրավելու հմտություններ։

 

Դրամաշնորհային ծրագրով տրամադրվող համաֆինանսավորման գումարը կարող է լինել մինչև 5.700.000 ՀՀ դրամ։

 

Ընդ որում՝ համաֆինանսավորումն, ըստ Ծրագրի ենթաբաղադրիչների տրամադրվելու է, համապատասխանաբար՝

  • Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանում կամ Երևանից մինչև 50 կմ հեռավորությամբ)՝ ծրագրի ներկայացված բյուջեի 50%-ի չափով։
  • Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանից առնվազն 50 կմ հեռու)՝ ծրագրի ներկայացված բյուջեի 85%-ի չափով։

 

Ծրագրի տևողությունը առավելագույնը 6 ամիս է:

 

Բոլոր մասնակիցները պետք է բավարարեն Դրամաշնորհային ծրագրի գործառնական ձեռնարկի պայմաններին և առաջնորդվեն դրանում բերված պահանջներով (հաշվի առնելով սույն հայտարարությամբ մասնավորեցված ոլորտային, գումարային (այսինքն դրամաշնորհի նվազագույն և առավելագույն չափերը), ժամկետային առանձնահատկությունները)։

 

Հետևյալ հղումներով կարող եք ներբեռնել Դրամաշնորհային ծրագրի Գործառնական ձեռնարկըՀայտաձևը և Բյուջեի ձևանմուշը։

 

 

«Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրին դիմելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ. փոստի հասցեով՝ մինչև 2023թ-ի հոկտեմբերի 22-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։ 

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել միաժամանակ՝ հայերենով և անգլերենով:

 

Բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կկազմակերպվեն նաև նախնական տեղեկատվական առցանց հանդիպումներ՝ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով։

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Կոնտակտային անձ՝ Արուս Եղիազարյան

Հեռ.՝ +374 11 219734; Էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ