Ընթացիկ Նորություններ

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Երևակայության գավաթ 2013

20.03.2013

 

 

Մեկնարկում է Երևակայության գավաթ 2013 մրցույթի  հայաստանյան ընտրական փուլը: Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ  քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2013-ի Համաշխարհային եզրափակչին: 


Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակել նոր ծրագրային/ՏՏ լուծումներ, որոնք ուղղված  կլինեն նորարարության խթանմանը և գլոբալ խնդիրների լուծմանը:  Մրցույթն այս տարի անցկացվելու է հետևյալ անվանակարգերում՝ 

  1. Խաղեր,
  2. Նորարարություն,
  3. Համաշխարհային քաղաքացիություն:  

Լրացուցիչ տեղեկատվության համար, այցելե՛ք մեր ինտերնետային կայքէջ http://www.micarmenia.am/arm




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ