Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


“Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

IBM Watson տեխնոլոգիաների մուտքը Հայաստան

11.02.2016

IBM Watson տեխնոլոգիաների մուտքը Հայաստան


2016 թվականի փետրվարի 11-ին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի ունենցավ Watson Day Yerevan 2016 միջոցառումը, որի կազմակերպիչներն էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:


Watson Day Yerevan 2016-ի ընթացքում ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը ներկայացրեց IBM Watson և IBM BlueMix համակարգերը, ինչպես նաև քննարկվեցին բիզնես-մոդելներ, որոնք, օգտագործելով նշված համակարգերը, մեծ հաջողություններ են գրանցել իրենց բիզնեսի զարգացման հարցերում: Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի տարբեր կազմակերպությունների գործարար ղեկավարներ, տեխնիկական մասնագետներ, ֆինանսական վերլուծաբաններ, առողջապահության ոլորտի մասնագետներ, սոցիալական ճյուղի գիտնականներ և այլն:


Նշենք նաև, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ, փետրվարի 8-11-ը Երևանում իրականացվեցին արագացված դասընթացներ՝ IBM Watson համակարգի ուղղվածությամբ: Դասընթացները վարում էր նշված ոլորտում առաջատար մասնագետ, ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը: Այս չորսօրյա դասընթացը բացառիկ հնարավորություն էր Հայաստանի համար: Տարածաշրջանում առաջինը մեր երկրում կստեղծվի IBM Watson էկոհամակարգ՝ կիրառելով նշված տեխնոլոգիաները համալսարանական առարկաների ցանկում և խթանելով տվյալ ուղղությամբ սթարթափերի աքսելերացիան: Դասընթացին ներգրավված էին դասախոսներ հայաստանյան տարբեր բուհերից և ոլորտի այն փորձագետները, ովքեր աշխատում են և մասնագիտացած են մեծ տվյալների վերլուծությունների, կոգնիտիվ տեխնոլոգիաների, տվյալների կառավարման գիտությունների ոլորտներում: Վերջիններս կհանդիսանան IBM Watson համակարգի գիտելիքային սուրհանդակներ, ովքեր կփոխանցեն իրենց մասնագիտական հմտությունները ուսանողներին և հետաքրքրված մասնագետներին:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ