Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Տեխնոլոգիական ուիկենդ

10.07.2015


ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈւԻԿԵՆԴ. IBM BlueMix cloud Հեքեթոն և Slush 2015 Global Impact Accelerator մրցույթ

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակում կազմակերպում է իր տեսակի մեջ յուրահատուկ տեխնոլոգիական ուիկենդ հայկական ստարտափների և թիմերի, ինչպես նաև բոլոր ստեղծագործ և նորարար երիտասարդների համար: 


Ուիկենդի ընթացքում կիրականացվեն մի շարք մրցույթներ և նորարարական լուծումների վերաբերյալ հետաքրքիր ներկայացումներ, այդ թվում՝ ԱՄՆ առաջադեմ մասնագետների կողմից կներկայացվեն WATSON և BlueMix պլատֆորմների վերաբերյալ վերջին զարգացումները: Կազմակերպվելու է 24-ժամյա Հեքեթոն (ծրագրավորման մրցույթ)՝ IBM-ի BlueMix cloud պլատֆորմի  հիման վրա, որին կմասնակցեն 2-4 հոգանոց թիմեր: Նշված պլատֆորմը թիմերին հնարավորություն կընձեռի օգտագործել IBM-ի կողմից մշակված նորագույն լուծումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, սոցիալան ցանցերը, առողջապահությունը, մոբայլ տեխնոլոգիաներ և այլն: Լավագույն երկու թիմերը կստանան 500 հազարական դրամի մրցանակ, ևս մեկ թիմ կստանա երկու սմարթֆոն՝ որպես խրախուսական մրցանակ: Մասնակիցներին սպասվում են նաև այլ անակնկալներ:  


Ուիկենդի ընթացքում, առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի Slush 2015 Global Impact Accelerator-ի լոկալ մրցույթը հայկական ստարտափների համար: Slush-ը նորաստեղծ նորարար ընկերությունների (start-up) և տեխնո-տաղանդների համար նախատեսված ամենամյա միջազգային տեխնոլոգիական կոնֆերանս է, որի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ միջազգային առաջատար ներդրողների, ղեկավարների և մեդիայի հետ, ինչը հնարավորություն է ընձեռում ՏՏ ոլորտի ընկերություններին զարգացնել իրենց բիզնեսը: 2015 թվականին Slush միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 11-12-ը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, որին կմասնակցի նաև նշված լոկալ մրցույթի հաղթողը:


Միջոցառումը կկայանա ս.թ. հուլիսի 11-ից 12-ը Այբ ավագ դպրոցի տարածքում: Տեխնոլոգիական ուիքենդի հովանավորներն են <<Նիկիտա Մոբայլ>> և <<Ռոստելեկոմ Հայաստան>> ընկերություններն ու <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կամբինատ>> բարեգործական հիմնադրամը:

 

IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) IBM ընկերության, ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID), ՀՀ կառավարության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) համատեղ ծրագիր է, որի առաջնային նպատակն է տրամադրել նորարարական տեխնոլոգիական լուծումներ և ռեսուրսներ IBM-ի կողմից՝ համապատասխան դասընթացների և գիտահետազոտական աշխատանքների իրականացման ու բիզնեսի զարգացման համար:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ