Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի օգոստոսի 11 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

Գյումրեցի անիմատորների նկարած մուլտֆիլմը հավաքել է 6 մլն ավել դիտումներ

15.04.2016


Գյումրեցի անիմատորների նկարած մուլտֆիլմը կարճ ժամանակում հավաքել է 6 միլիոնից ավել դիտումներ


«Ալիսան գիտի, թե ինչ անել», «Նապաստակի 10 ընկերները», «Կապույտ տրակտոր Գոշան»․ թվարկվածները մի մասն են այն մուլտֆիլմերից, որոնք ստեղծվել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող Սկայլայն ստուդիայի մասնագետների կողմից։   


Սկայլայն ստուդիայի թիմը, ռուսական ընկերության պատվերով, վերջերս ստեղծեց «Կապույտ Տրակտոր Գոշան»  անիմացիոն զարգացնող մուլտֆիլմը, որը կարճ ժամանակում հասցրեց մեծ մասսայականություն վայելել։ Մուլտֆիլմի 2 սերիաներից մեկը հրապարակվել է դեկտեմբերի 17-ին՝ https://www.youtube.com/watch?v=_dbXoJIFuPA, և արդեն ունի 6.4 մլն դիտում։ Մյուս սերիան, հրապարակվելով մարտի 31-ին՝ https://www.youtube.com/watch?v=NzCigmnzEwM, ընդամենը 2 շաբաթվա ընթացքում գրանցել է 1.6 մլն դիտում։ Ընկերությունն արդեն ունի հաջորդ սերիաները նկարահանելու պատվեր։ 


Սկայլայն ստուդիայի տնօրեն Գուրգեն Պարոնյանի խոսքերով, սկզբում մուլտֆիլմը նկարահանվում էր այլ կազմակերպության կողմից և այնքան էլ հաջողված չէր։ Այնուհետև մուլտֆիլմի պատվիրատուները նկարահանման աշխատանքը վստահեցին գյումրեցիներին․«Մենք մեծ ոգևորվածությամբ ձեռնամուխ եղանք մուլտֆիլմի ստեղծմանը և, տեսնելով դիտումների քանակը, հասկացանք, որ հաջողել ենք։ Այս հաջողությունները փաստում են այն մասին, որ Գյումրիում իրականացվում են արտասահմանյան շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ նախագծեր»։


Ստուդիան թեպետ մեկ տարի է, ինչ սկսել է գործունեությունը, սակայն արդեն հասցրել է լուրջ հաջողություններ գրանցել 2D և 3D անիմացիայի ոլորտում։ Սկսնակ ընկերության ծառայություներից արդեն հասցրել են օգտվել շվեյցարական, ֆրանսիական, ամերիկյան ու ռուսական շուկաները: Սկայլայն ստուդիան մեկն է այն ընկերություններից, որը հաղթեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի  նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ, իրականացվող համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում։  






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ