Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Դասընթացներ ԳՏԿ-ի համար

03.07.2014

Հայտարարություն

 

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի “Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության” վարկային ծրագրի շրջանակում Դասընթացներ Գյումրու տեխնոլոգիական  կենտրոնի /ԳՏԿ/ համար առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ:

 

Այս առաջադրանքի նպատակն է աջակցել ԳՏԿ անձնակազմին՝ ԳՏԿ ծրագրերի ներքո դասընթացներ իրականացնելու գործում։ 

 

Ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • ԳՏԿ համար դասընթացների տարեկան ծրագրի նախապատրաստում՝ սահմանված գերակայությունների հիման վրա։  
  • Դասընթացների տարեկան ծրագրի եռամսյակային մոնիտորինգ՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ ներառելու նկատառումով։ 
  • Քարոզչական միջոցառումների մշակում և իրականացում, հայտարարությունների նախապատրաստում և տարածում, դիմումների հավաքագրում և դասընթացների մասնակիցների խմբի ձևավորում։ 
  • Դասընթացավարների հայտնաբերում, ընտրություն և նրանց հետ պայմանագրերի կնքում։
  • Դասընթացների ծրագրի, ուսանողների գնահատման մոդելների և ուսուցողական նյութերի համապատասխանեցում՝ ընտրված դասընթացավարների հետ համագործակցությամբ։  
  • Դասընթացների անցկացման տարածքների որոշում, դասընթացների իրականացման շարունակական համակարգում և մոնիտորինգ։ 
  • Դասընթացների գնահատման համակարգի մշակում, ներառյալ մասնակիցների կողմից գնահատման թերթիկները, հավաքագրված տվյալների վերլուծությունը և դասընթացների բարելավման կամ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակումը։
  • Դասընթացների մասնակիցների տվյալների շտեմարանի ստեղծում և սպասարկում։
  • Արդյունավետ հաղորդակցություն հիմնական շահառուների և ծրագրի գործընկերների հետ։ 
  • Ակտիվ համագործակցություն կրթական այլ նախաձեռնությունների հետ։  
  • Մի շարք դասընթացների իրականացում՝ ընդհանուրը 6500 ժամ տևողությամբ, որոնք կներառեն հետևյալ հիմնական ուղղությունները՝ Ծրագրավորման հիմունքներ,   Մուլտիմեդիայի ոլորտում, Գործարարության ոլորտում, Սարքավորումների ճարտարագիտական նախագծում:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. սեպտեմբերից 12 ամսվա ընթացքում` երկարացման հնարավորությամբ.

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին`

  • Իրավաբանորեն գրանցված ընկերություն 
  • Դասընթացների մշակման և իրականացման, բովանդակության ստեղծման և Դասընթացների արդյունավետության գնահատման ոլորտում առնվազն 3 տարվա փորձ (նախընտրելի է ՏՀՏ ոլորտում) 
  • Ինստիտուցիոնալ և մարդկային ներուժ` դասընթացներ կազմակերպելու համար։ 

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչև սույն թվականի հուլիսի 18-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, աշխատակազմի կենսագրական թերթիկները և այլն) ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (374 60) 700-343, 700-390

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ