Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի օգոստոսի 11 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

ԳՏԿ-ում իրականացվում է ամառային դպրոց աշակերտների համար

27.08.2015

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում իրականացվում է ամառային դպրոց աշակերտների համար 


Գյումրի քաղաքի տարբեր դպրոցներից շուրջ 200 աշակերտ մասնակցում են ‹‹Ամառային դպրոց›› ծրագրին, որն իրականացնում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում։ Ծրագրի շնորհիվ, որը մեկնարկել է օգոստոս ամսին և տևելու է մինչ սեպտեմբեր, աշակերտները սովորում են վեբ ծրագրավորում (HTML, CSS, Adobe Photoshop, Corel Draw) և խաղեր են պատրաստում KODU միջավայրում: 

 

Ամառային դպրոցի մասնակից Ակադեմիական վարժարանի սան Հայկ Պապոյանը կիսվում է իր տպավորություններով․ «Մի քանի պարապմունք է, ինչ հաճախում եմ և սովորում կայքերի դիզայն պատրաստել: Շատ է դուր գալիս այստեղի մթնոլորտը:


Դասընթացը ավարտելուց հետո շարունակելու եմ այս ուղղությամբ, ու հենց ԳՏԿ-ում որոշել եմ խորացնել գիտելիքներս»: Վերոնշյալ դասընթացների շնորհիվ աշակերտների մոտ կզարգանան թիմում աշխատելու, գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Դասընթացների ընթացքում աշակերտները բաժանվել են թիմերի և աշխատում են համատեղ նախագծերի վրա: Ամառային դպրոցի ավարտին համապատասխան դասընթացներին մասնակցած աշակերտները կներկայացնեն իրենց կողմից պատրաստած կայքերը, խաղերը: 


«Ես խիստ դրական եմ համարում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի առկայությունը Գյումրիում: Մեր քաղաքի համար բավականին հեռանկարային դաշտ է ստեղծում, հատկապես երիտասարդության համար: Ի սկզբանե համագործակցել ենք Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ՝ տարբեր ծրագրերի շրջանակներում: Մեր դպրոցի աշակերտները ինֆորմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների հետ այցելել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, տարբեր լաբորատոր աշխատանքներ են կատարել կենտրոնի լաբորատորիաներում: Ասեմ, որ բոլոր ծրագրերը աշակերտների կողմից մեծ ոգևորությամբ են ընդունվել: Այժմ, մեր դպրոցից  մեծ թվով աշակերտներ ներգրավված են «Ամառային դպրոց» ծրագրի մեջ:  Նման ծրագրերը կարևոր նշանակություն ունեն դպրոցների համար: Ցանկանում եմ, որ ծրագրերը լինեն շարունակական»,-նշում է Գյումրու թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը:


Տեղեկացնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն բաղադրիչներից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի իրականացումը: Կենտրոնը, հիմնվելով Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից,  նպատակ է հետապնդում Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ