Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

“Գաղափարից դեպի շուկա” դրամաշնորհային մրցույթ

26.11.2012

“Գաղափարից դեպի շուկա” դրամաշնորհային մրցույթ 

և վենչուրային կոնֆերանս



  


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, 22 նոյեմբերի, 2012


ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը հայտարարում է Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում կազմակերպվող Վենչուրային կոնֆերանսի անցկացման մասին: 


Կոնֆերանսը տեղի կունենա “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” դահլիճում ս.թ. նոյեմբերի 27-28-ին, ժ. 10:30,  որի ավարտին` նոյեմբերի 28-ին ժամը 14.30-ին կամփոփվեն և կհայտարարվեն  դրամաշնորհային մրցույթի արդյունքները:


Վենչուրային կոնֆերանսը եզակի հնարավորություն կընձեռի ծանոթանալու  տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիայի և ճարտարագիտական ոլորտների 50 ծրագրերից ընտրված 21 ներդրումային ծրագրերին, որոնք մշակվել են “Գաղափարից դեպի շուկա” դրամաշնորհային մրցույթի շրջանակում: 


Ծրագրի ընթացքում հայ հետազոտողները աշխատել են մասնավոր ձեռնարկությունների հետ համատեղ` նոր գործարար հնարավորություններ բացահայտելու և իրագործելու նպատակով: Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են մասնավոր ներդրողների համար գրավիչ և շահութաբեր  գիտահետազոտական առաջարկները: 


###




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ