Ընթացիկ Նորություններ

Աշխատանք՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աշխատանքի հնարավորություն՝ հավակնոտ և նախաձեռնող երիտասարդների համար»

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) փնտրում է հավակնոտ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների՝ հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավվելու և տեխնոլոգիական ու նորարարական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու համար։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆ



ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով Ադմինիստրատիվ օգնական՝ կազմակերպության գրասենյակի գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

 

Հիմնական գործառույթներն են՝


գրասենյակային կազմակերպական աշխատանքների իրականացումը, այդ թվում ՝

  • նամակագրության վարում,
  • հեռախոասազանգերի ընդունում և տեղեկատվության փոխանցում,
  • փաստաթղթավարում,
  • գրասենյակի համար անհրաժեշտ ապրանքենրի պատվիրում, 
  • հանդիպումների / տեսազանգերի կազմակերպում,
  • և այլ հանձնարարությունների կատարում։

 

Եթե Դուք փորձառու և ստեղծարար անձնավորություն եք` հայերենի, անգլերենի և ռուսերենի բանավոր և գրավոր գերազանց իմացությամբ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ․ փոստին՝ մինչև 2024թ-ի հունվարի 25-ը (ներառյալ)։


Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «Ադմինիստրատիվ օգնական»:

 


Լրացուցիչ հարցերի դեպքում.

Հեռ. +374 11 219797





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ