Ընթացիկ Նորություններ

Ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր մոտիվացիայով և հմուտ անհատի՝ որպես Տնօրենի ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող մեր դինամիկ թիմին միանալու նպատակով։   


«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 

Սիրո՞ւմ ես ծրագրավորում և ստեղծարա՞ր ես, հետաքրքրությունդ դարձրու քո ապագա մասնագիտությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, տալիս են քեզ այդ հնարավորությունը։

Մեկնարկել է «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։
Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը

10.07.2013

 

 Հուլիսի 27-ին Երևանում կկայանա ecaHack Yerevan  2013-ը: Այն հանդիսանում է Արևելյան Եվրոպայի,  Կենտրոնական Ասիայի 20 քաղաքներում իրականացվող  ecaHack-ի երևանյան փուլը: Հաքաթոնի նպատակն է  ստեղծել նորարար ծրագրեր, որոնք աշխատում են  Android օպերացիոն համակարգի վրա, ինչպես նաև  մեծացնել երիտասարդության հետաքրքրությունը մոբայլ  լուծումների հանդեպ: 


 ecaHack Yerevan 2013-ի կազմակերպիչներն են Google  Developer Group Armenia-ն, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը:


Հաքաթոնին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար պետք է այցելել միջոցառման պաշտոնական կայքը` www.eca.hackathon.am


Գրանցումը տևելու է մինչև հուլիսի 10-ը: Այնուհետև միջոցառման կազմակերպիչների ու միջազգային ժյուրիի կողմից կդիտարկվեն բոլոր գրանցված նախագծերը և կընտրվեն լավագույնները` ընդհանուր թվով 10 թիմ, յուրաքանչյուր թիմում առավելագույնը երեք մասնակից, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու հուլիսի 27-ին Երևանում կայանալիք հաքաթոնին: 


Ընտրված մասնակիցների համար հուլիսի 10-ից հետո կկազմակերպվեն խորհրդատվական հանդիպումներ ներկայացված ծրագրերը կատարելագործելու համար: 


Հուլիսի 27-ի առավոտյան թիմերը կհավաքվեն mLab ECA-ի գրասենյակում, որտեղ պետք է հաքաթոնի 12 ժամվա ընթացքում աշխատեն իրենց նախագծերի վրա,իսկ օրվա վերջում պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը՝ հնարավորինս պատրաստ վիճակում: 


Հաքաթոնի ընթացքում մասնակիցները կարող են ստեղծել իրենց ծրագրերը ինչպես 0-ական վիճակից, այնպես էլ շարունակելով նախկինում ստեղծված ծրագրերը, եթե դրանք դեռևս չեն հրապարակվել ինտերնետային ոչ մի աղբյուրում: Մասնակիցները պետք է առաջարկեն ծրագրեր, որոնք օգտակար և հետաքրքիր կլինեն ամբողջ աշխարհում:


ecaHack Yerevan-ի ավարտին մասնակիցները 5 րոպեանոց դեմո-ցուցադրությամբ կներկայացնեն իրենց ծրագրերը, որից հետո ժյուրիի անդամները կորոշեն հաղթող թիմին: Հաղթող թիմը հոկտեմբերին Բուխարեստում կմասնակցի մրցույթի եզրափակիչ փուլին և հնարավորություն կունենա ստանալու մրցանակներ՝ Alcatel One Touch-ի և այլ հովանավորների կողմից, ինչպես նաև կմասնակցեն Droidcon Bucharest միջոցառմանը, որը Android օպերացիոն համակարգով աշխատող ծրագրավորողների համաեվրոպական կոնֆերանս է:


Թիմի բոլոր անդամները Alcatel One Touch-ի կողմից կստանան Android օպերացիոն համակարգով աշխատող նորագույն բջջային հեռախոսներ, ինչպես նաև կստանան հնրավորություն հյուրընկալվել mLab ECA-ի ինկուբացիոն սենյակում. օժանդակություն, որպեսզի կատարելագործեն ու լավագույն տեսքի հասցնեն իրենց ծրագիրը և հիմնեն սեփական կազմակերպություն:


Միջոցառման հատուկ հյուրն է լինելու Google Mountain View-ի աշխատակից Ադամ Մաթիաս Բիթլինգմայերը (Adam Mathias Bittlingmayer), ով միջոցառման նախորդ օրը երեկոյան mLab ECA-ի գրասենյակում կունենա Android օպերացիոն համակարգով աշխատող ծրագրերի մոնետիզացման վերաբերյալ ելույթ, որին կարող են մասնակցել ոչ միայն հաքաթոնի մասնակիցները, այլևբոլոր հետաքրքրված անձինք: Հաքաթոնի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ստեղծած ծրագրերը ներկայացնել նաև ուկրաինական Happy Farm Business Incubator-ի ներկայացուցիչներին և ընտրվելու դեպքում ստանալ մինչև 75.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում՝ ծրագիրը միջազգային շուկայում ներկայացնելու համար: 


Հաքաթոնի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել միջոցառման պաշտոնական կայք՝ www.eca.hackathon.am




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ