Ընթացիկ Նորություններ

Համայնքային սրճարան - տեխնոլոգիական հանդիպումների տարածք

Հայտարարություն

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքի (Community café / Technology meet-up space) օգտագործման հայտերի ընդունման

 

Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքը գտնվում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում և նախատեսված է ծառայելու ոչ միայն որպես զովացուցիչ ըմպլիքների և սուրճի մատուցման վայր, այլ նաև որպես միջավայրային, համայնքային և տեխնոլոգիական ակտիվության կենտրոն։  Տարածքի տրամադրման նպատակն է ձևավորել մասնավոր ընկերությունների աշխատակիցների, ուսանողների և այցելուների համար հարմարավետ միջավայր` ոչ պաշտոնական հանդիպումների, շփումների և հանգստի համար։

Հայտերի ընդունման հայտարարություն. Աքսելերացիոն ծրագիր

Աքսելերացիոն ծրագիր. Հզորացրու քո Deep-Tech ստարտափը՝ օգտվելու Horizon Europe ֆինանսավորման հնարավորություններից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի ․ կարևոր դրամաշնորհային մրցույթներին  հաջողությամբ դիմելու գործընթացում։ 

Ինժեներական քաղաքի սանտեխնիկ

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Սանտեխնիկ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։



Ինժեներական քաղաքը տեղակայաված է Բագրևանդի փողոցում, 3 Հա հողատարածքում, որտեղ ձևավորված են մի շարք ընդհանուր օգտագործման և շենքային ժամանակակից ենթակառուցվածքներ, այդ թվում՝ ջրամատակարարման և ջրահեռացման, ջեռուցման, օդափոխության և հովացման համակարգեր և այլն։

Այս պահին մեր թիմին անհրաժեշտ է Սանտեխնիկ, ով պատասխանատու կլինի տարածքի ջրամատակարարման ու ջրահեռացման և դրանց առնչվող համակարգերի մոնիթորինգի, խափանումների վերացման և նոր միացումների իրականացման համար։

 


Հիմնական պարտականությունները՝

  • Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկում՝ ներառյալ անհրաժեշտության դեպում խողովակաշարերի անցկացում, միացումների ապահովում և սարքավորումների տեղադրում;
  • Խափանումների հայտնաբերում և վերացում՝ ներառյալ արտահոսքերի, խցանումների և ճնշման անկումների հայտնաբերում և կարգաբերում;
  • Ջեռուցման համակարգերի սպասարկում՝ ներառյալ ռադիատորների, կաթսաների և խողովակաշարերի մոնտաժ և սպասարկում;
  • Օդափոխության և հովացման համակարգերի հետ կապված սանտեխնիկական աշխատանքների իրականացում;
  • Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքում;
  • Ըստ անհրաժեշտության հրավիրված մասնագետների կամ կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների ստուգում և փորձարկում;
  • Տեխնիկական փաստաթղթերի վարում՝ կատարված աշխատանքների հաշվառում և զեկուցում։

Պահանջվող հմտություններ և որակավորումներ՝

  • Աշխատանքային փորձ սանտեխնիկական ոլորտում՝ առնվազն 3 տարի, նախընտրելի է արդյունաբերական կամ մեծածավալ նախագծերում;
  • Տեխնիկական գծագրերի և սխեմաների վերաբերյալ գիտելիք և կարողություն՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի համար;
  • Գիտելիքներ սանտեխնիկական նյութերի և գործիքների վերաբերյալ՝ դրանց ճիշտ ընտրության և կիրառման համար;
  • Արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ գործելու ունակություն;
  • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ՝ համագործակցելով տեխնիկական թիմի այլ անդամների հետ;
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և նախաձեռնողականություն;
  • Տարբեր տեղանքներում աշխատանքի համար բավարար ֆիզիկական կարողություն։

Առավելություն կունենան թեկնածուները, ովքեր ունեն՝

  • Ջեռուցման, օդափոխության և հովացման, այդ թվում չիլլերային համակարգերի հետ աշխատելու փորձ;
  • Էլեկտրական սարքավորումների հետ աշխատելու հմտություններ՝ սանտեխնիկական համակարգերի հետ կապված;
  • Համապատասխան ոլորտի կրթություն (որակավորման դասընթացների սերտիֆիկատները նույնպես ընդունելի են);
  • Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի պատասխանատու կառույցների հետ համագործակցության փորձառություն։

 

Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Բագրևանդի փ․ 52/16 (Ինժեներական քաղաք)


Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի հուլիսի 25-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Սանտեխնիկ»:


Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011219797 հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13։00 կամ 14։00-18։00։

 

 





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ