Ընթացիկ Նորություններ

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

ԻՔ աքսելերատորի բնապահպանական քննարկում

 



Իրազեկում


Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Առևտրի խթանման և որակյալ ենթակառուցվածքների» (ԱԽՈԵ), «Ինժեներական քաղաքի Աքսելերատորի շենքի կառուցում» Ծրագրի իրականացման շրջանակներում 28.09.2023 թվականին, ժամը 11։00-ին «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի գրասենյակում (հասցե ք․ Երևան, Բագրևանդ 21/1) նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման հանդիպում՝ Ծրագրի մեկնարկի, նախատեսվող բնապահպանական և սոցիալական մեղմման միջոցառումների և այլ մանրամասների ներկայացման նպատակով։


Նախատեսված աշխատանքներին կարելի է ծանոթանալ Կապալառուի Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանում (հայերեն և անգլերեն լեզուներով)։

 

Հարցերի դեքում կարող եք դիմել՝

«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» (ԱԽՈԵ)

ծրագրի կառավարման գրասենյակ,

հեռ․՝ 010515580,

կամ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ.

հեռ․՝ 011219797:

 

Պատվիրատու` «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ՝ Տաթևիկ Խալափյան

Հեռ․ +374 93 51 55 80

Էլ․ հասցե․ [email protected]

 

Կապալառու՝ Թունել Սադ Արիանա ընկերության ներկայացուցիչ՝ Միքայել Թևոսյան

Հեռ․ +374 55 40 61 80

Էլ․ հասցե․ [email protected]

 

 






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ