Ընթացիկ Նորություններ

Համայնքային սրճարան - տեխնոլոգիական հանդիպումների տարածք

Հայտարարություն

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքի (Community café / Technology meet-up space) օգտագործման հայտերի ընդունման

 

Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքը գտնվում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում և նախատեսված է ծառայելու ոչ միայն որպես զովացուցիչ ըմպլիքների և սուրճի մատուցման վայր, այլ նաև որպես միջավայրային, համայնքային և տեխնոլոգիական ակտիվության կենտրոն։  Տարածքի տրամադրման նպատակն է ձևավորել մասնավոր ընկերությունների աշխատակիցների, ուսանողների և այցելուների համար հարմարավետ միջավայր` ոչ պաշտոնական հանդիպումների, շփումների և հանգստի համար։

Հայտերի ընդունման հայտարարություն. Աքսելերացիոն ծրագիր

Աքսելերացիոն ծրագիր. Հզորացրու քո Deep-Tech ստարտափը՝ օգտվելու Horizon Europe ֆինանսավորման հնարավորություններից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի ․ կարևոր դրամաշնորհային մրցույթներին  հաջողությամբ դիմելու գործընթացում։ 

Համայնքային սրճարան - տեխնոլոգիական հանդիպումների տարածք

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում

Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքի

(Community café / Technology meet-up space)

օգտագործման հայտերի ընդունման

 

ՆԱԽԱԲԱՆ


Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածքը
գտնվում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում և նախատեսված է ծառայելու ոչ միայն որպես զովացուցիչ ըմպլիքների և սուրճի մատուցման վայր, այլ նաև որպես միջավայրային, համայնքային և տեխնոլոգիական ակտիվության կենտրոն։  Տարածքի տրամադրման նպատակն է ձևավորել մասնավոր ընկերությունների աշխատակիցների, ուսանողների և այցելուների համար հարմարավետ միջավայր` ոչ պաշտոնական հանդիպումների, շփումների և հանգստի համար։


ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ


Տարածքի նկարագրություն և օգտագործման բնույթ.

Տարածքը նախատեսված է Համայնքային սրճարանի նպատակային գործունեության համար՝ առանց խոհանոցային արտադրության կամ սննդի լայնածավալ վաճառքի հնարավորության։

  • Տարածքի մակերես՝ շուրջ 77.1 քմ
  • Տարածքը տրամադրվում է օգտագործման համապատասխան պայմանագրի հիման վրա՝ առնվազն 1 տարի ժամկետով, երկարացման հնարավորությամբ,
  • Ամսական գումարը` 832,680 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ,
  • Կոմունալ ծախսերը պետք է վճարվեն լրացուցիչ:

Գործառնական պահանջներ.

Ներքին ձևավորումը պետք է լինի ժամանակակից, մինիմալիստական և համահունչ տեխնոլոգիական միջավայրին:


Պարտադիր սարքավորումներ և հարմարություններ`

  • սուրճի մեքենա,  
  • սառնարան, 
  • ջրատաքացուցիչ, 
  • սպասք և սպասարկման պարագաներ, 
  • օդափոխություն և հրդեհային ազդանշանային համակարգեր, 
  • ինտերնետ հասանելիություն և էլեկտրական միացումներ: 

Ակնկալվող արդյունքներ.

  • Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում կձևավորվի նորարարական և ակտիվ միջավայր,
  • Կբարձրանա շենքի գրավչությունը գործընկերների և այցելուների համար,
  • Կամրապնդվի տեխնոլոգիական համայնքի ներգրավվածությունը և փոխգործակցությունը

Հետաքրքրված կազմակերպությունների կողմից ներկայացվող առաջարկի բովանդակությունը.

Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն մանրամասն առաջարկ,  որը կնկարագրի նրանց տեսլականը Համայնքային սրճարանի / տեխնոլոգիական meet-up տարածքի արդյունավետ գործունեության վերաբերյալ, ներառելով՝

  • տարածքի ներքին ձևավորման առաջարկները,
  • սպասարկման և գործառնական գործընթացների կազմակերպումը,
  • այցելուների ներգրավման և միջավայրի աշխուժացման մեխանիզմները

 

Առաջարկները պետք է ներկայացվեն մինչև 30․01․2026թ․՝ [email protected] էլ. փոստի հասցեով՝ վերնագրի դաշտում նշելով «Համայնքային սրճարան / տեխնոլոգիական հանդիպումների տարածք»։


Հարցերի կամ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել՝  011-219797։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ