Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

04.02.2014 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀՐԱՎԵՐ
Հայաստանի Հանրապետություն
"էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր"
Վարկ No: 7963-AM
 

Պայմանագրի վերնագիր` Հայաստանի սահմանամերձ գյուղերում անլար ինտերնետ հասանելիության ապահովման սարքերի ձեռք բերում և տեղադրում

Փաթեթ թիվ ICB No: 1.1.1-G-1/Լոտ1,2,3,4


1. Հայաստանի Հանրապետությունը "Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից" (ՎԶՄԲ) փոխառություն է ստացել` "էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի" ծախսերի ֆինանսավորման համար, և վերջինս նպատակ ունի է այս փոխառության միջոցների մի մասն օգտագործել Հայաստանի սահմանամերձ գյուղերում անլար ինտերնետ հասանելիության ապահովման սարքերի ձեռք բերման և տեղադրման թիվ ICB-1.1.1-G-1/Լոտ 1,2,3,4-ի պայմանագրի շրջանակում թույլատրելի վճարումների կատարման համար:

 

2. "Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը"/ՁԻՀ/ և ՀՀ ֆինանսների նախարարության"Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն" ՊՀ-ն /ԱՖԾԿԿ/ այժմ հրավիրում են պահանջներին համապատասխանող հայտատուներին ներկայացնել կնքված հայտեր Հայաստանի սահմանամերձ գյուղերում անլար ինտերնետ հասանելիության ապահովման սարքերի ձեռք բերման և տեղադրմամ համար հետևյալ լոտերով.

 

Լոտ 1 - ICB No:1.1.1-G-1/1(Արագածոտն,Արմավիր,Շիրակ);

Լոտ 2 - ICB No:1.1.1-G-1/2 (Կոտայք, Լոռի);

Լոտ 3 - ICB No:1.1.1-G-1/3 (Գեղարքունիք, Տավուշ);

Լոտ 4 - ICB No:1.1.1-G-1/4 (Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք).

 

Տեղական շուկայում արտադրվող որոշակի ապրանքների նկատմամբ գնային արտոնության գործակից չի կիրառվելու:

 

Հայտատուները պետք է բավարարեն որակավորման չափանիշներն, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

3. Հայտատուն կարող է դիմել մեկ լոտի համար, լոտերի որևէ համակցության համար, բոլոր լոտերի համար, ինչպես  հետագայում կսահմանվի մրցութային փաստաթղթերում: Հայտերը կգնահատվեն յուրաքանչյուր լոտի համար առանձին: Հետևաբար, զեղչը, եթե այն կառաջարկվի, պետք է արվի  յուրաքանչյուր լոտի սկզբունքով:

 

4. Մրցույթը կանցկացվի 2004թ-ի մայիսին հրապարակված և 2006թ-ի հոկտեմբերին և 2010թ-ի մայիսին վերանայված "ԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի շրջանակներում գնումների համար"ՀԲ ուղեցույցներով սահմանված Միջազգային մրցակցային մրցույթի (ՄՄՄ) ընթացակարգերի համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Ուղեցույցների շրջանակներում սահմանված թույլատրելի երկրներից բոլոր հայտատուները, որոնք չեն ունենա Ուղեցույցների շրջանակներում սահմանված շահերի բախում: 

 

5. Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության <<Արտասահմանյան ֆինանսական  ծրագրերի կառավարման կենտրոն>> ՊՀ-ից և ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորև նշված հասցեում տեղական ժամանակով 9:00-ից մինչև 18:00:.

 

6. Հետաքրքրված հայտատուները անգլերեն լեզվով ամբողջ մրցութային փաթեթը կարող են ձեռք բերել ներքոհիշյալ հասցեով գրավոր դիմում ներկայացնելուց և հիսուն (50) ԱՄՆ դոլարի կամ որևէ այլ ազատ փոխարկելի արժույթով համարժեք գումարի անվերադարձ վճարում կատարելուց հետո: Վճարման ձևն է` վերոնշյալ գումարի փոխանցումը ԱՖԾԿԿ-ի ստորև նշված հաշվի վրա: Փաստաթղթերի տպված տարբերակը կհանձնվի Հայտատուի ներկայացուցչին: Ի հավելումն տպագիր տարբերակին, փաստաթուղթը նաև անհրաժեշտության դեպքում կուղարկվի էլեկտրոնային տարբերակով: Տպագիր և էլեկտրոնային տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում կգերակայի տպագիր տարբերակը: 

 

Հաշվեհամարի մանրամասներն են`

HSBC Բանկ Հայաստան

001-155142 - 045

Swift Code: MIDLAM22

 

7. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով, մինչեւ 2013թ. մարտի 14-ը, ժ. 15:00 (տեղական ժամանակ, GMT +4): Հայտերը չի թույլատրվում ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ` 2013թ. մարտի 14-ին ժ.15:00 (տեղական ժամանակ, GMT +4):

 

8. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Մրցութային երաշխիքով հետևյալ գումարների չափով` Լոտ 1- 3100 ԱՄՆ դոլար,  Լոտ 2 -1,800 ԱՄՆ դոլար, Լոտ 3 -2,600 ԱՄՆ դոլար և Լոտ 4- 2,200 ԱՄՆ դոլար գումարի չափով կամ դրան համարժեք ազատ փոխարկելի այլ արժույթով:  Լոտերի որևէ համակցության դեպքում,  Մրցութային երաշխիքը պետք է ներկայացվի յուրաքանչյութր լոտի համար առանձին, քանի որ գնահատումը կատարվելու յուրաքանչյուր լոտի համար:

 

9. Վերոշարադրյալ հղում կատարված հասցեն հետևյալն է`

 

պրն. Էդգար Ավետյան

Գործադիր տնօրեն

ՙԱրտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն՚ ՊՀ (ԱՖԾԿԿ ՊՀ)

ՀՀ ֆինանսների նախարարություն        

սենյակ No. 344, Կառավարության տուն 1, Հանրապետության հրապարակ

Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (374-10) 52 34 71

 Ֆաքս` (374-10) 545 708

 [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ