Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

DEAL GENERATION ՓՈՐՁԱԳԵՏ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է փորձագետների` հայաստանյան ՏՏ և Բարձր տեխնոլոգիաների ոլորտներում նոր թիմեր (startups) գտնելու նպատակով (մասնավորապես` ՀՀ մարզերում):

 

Փորձագետը պետք է կատարի հետևյալ առաջադրանքները՝

  • ի հայտ բերել համապատասխան ոլորտում նորարարական գաղափարներ ունեցող թիմեր,
  • նախապատրաստել թիմերին դրամաշնորհային ծրագրերի դիմելու համար,
  • անհրաժեշտության դեպքում՝ աջակցել թիմերին համապատասխան դրամաշնորհային ծրագրերին դիմելու նպատակով հայտադիմումներ լրացնելու գործընթացում:

 

Թիմերը պետք է գործեն հետևյալ ոլորտներից առնվազն մեկում՝

  1. ՏՏ հետևյալ ուղղություններ – IօT, Big Data, block chain, մեքենայական ուսուցում/արհեստական բանականություն, ամպային տեխնոլոգիաներ, չիպերի ծրագրավորում, կլաստերային ծրագրավորում, կիբեռանվտանգություն, խաղային գրաֆիկա, վիդեո անիմացիա;
  2. Գիտության հետևյալ ուղղություններ - կենսատեխնոլոգիաներ, կենսաինֆորմատիկա, կենսաճարտարագիտություն, նանոտեխնոլոգիաներ, քիմիական տեխնոլոգիաներ/chemistry and technology/;
  3. Բարձր տեխնոլոգիական լուծումներ` ոչ տեխնոլոգիական ոլորտների համար - գյուղատնտեսություն, առողջապահություն, կրթություն, բանկային/ֆինանսական համակարգ, սպասարկման ոլորտ և այլն;
  4. Ճարտարագիտության հետևյալ ուղղություններ – էլեկտրոնիկա, սարքաշինություն, մեխանիկա և մեքենաշինություն, ավտոմատացված համակարգեր, ռադիոտեխնիկա և կապ, նյութագիտություն:

 

Աշխատանքի վարձատրությունը գործարքային է, գրաֆիկը՝ ազատ:

 

Եթե ցանկանում եք նպաստել ՀՀ-ում ապագային միտված գիտատեխնիկական առաջընթացին, միացեք մեր թիմին` ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 01.02.2021թ.:

 

Նամակի վերնագրում նշեք՝ «Deal Generation expert»։

 

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011219797, 011219734 հեռախոսահամարներով:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ