Ընթացիկ Նորություններ

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

«Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը»․ մեկնարկել է դպրոցականների նոր մրցույթը

12.04.2016


«Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը»․ մեկնարկել է դպրոցականների նոր մրցույթը


«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ, իրականացնում են «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում:


Մրցույթը հնարավորություն կտա միջին և ավագ դպրոցների աշակերտներին ծանոթանալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտներ, աշակերտական խմբեր, դասարաններ, ովքեր պետք է պատրաստեն A2 ֆորմատի պաստառներ (420x594)` նվիրված ինժեներական մասնագիտացումներում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը: 


Պաստառներում կարող են ներկայացվել` 

  • նկարներ, պատկերներ, կարգախոսեր, տարբեր նկարներից կազմված խճանկարներ` օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաներից, օգտագործելով տարբեր համակարգչային ծրագրեր կամ ՏՀՏ գործիքներ, 
  • ձեռքի աշխատանքներ կամ ձեռքով նկարած նկարներ, որոնք պետք է լուսանկարվեն և ուղարկվեն ԴԿՄ էլ. հասցեին:  

Պաստառները պետք է ներկայացվեն մինչ ապրիլի 24-ը: Մասնակից բոլոր դպրոցներում ապրիլի 25-27-ը կկազմակերպվի ներկայացված աշխատաքների ցուցահանդես։ 


Երևանում կկազմակերպվի ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որին կհրավիրվեն 1-ին, 2-րդ, 3-րդ անվանակարգերում հաղթող ճանաչված և լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցները՝ խրախուսական մրցանակներ ստանալու համար: 


Լավագույնը ճանաչված պաստառները տեղ կգտնեն մրցույթի արդյունքում տպագրված 2017թ. օրացույցներում, որոնք կտրամադրվեն ՀՀ բոլոր դպրոցներին:


Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ