Ընթացիկ Նորություններ

Միասին՝ արցախահայության համար

Համախմբման կոչ ՀՀ ողջ տարածքում գործող անհատներին, կառույցներին, մասնավոր ընկերություններին, որոնք ցանկանում են աշխատանքով ապահովել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Եթե Դուք գործում եք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում և նպատակ ունեք աշխատանքով ապահովել արցախահայերին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում առաջարկում է կազմակերպել նրանց վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթացներ։  

ԻՔ աքսելերատորի բնապահպանական քննարկում

Իրազեկում

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Առևտրի խթանման և որակյալ ենթակառուցվածքների» (ԱԽՈԵ), «Ինժեներական քաղաքի Աքսելերատորի շենքի կառուցում» Ծրագրի իրականացման շրջանակներում 28.09.2023 թվականին, ժամը 11։00-ին «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի գրասենյակում նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման հանդիպում՝ Ծրագրի մեկնարկի, նախատեսվող բնապահպանական և սոցիալական մեղմման միջոցառումների և այլ մանրամասների ներկայացման նպատակով։

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 

Սիրո՞ւմ ես ծրագրավորում և ստեղծարա՞ր ես, հետաքրքրությունդ դարձրու քո ապագա մասնագիտությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, տալիս են քեզ այդ հնարավորությունը։

Մեկնարկել է «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։

Դիմի՛ր, եթե.
  • 15-ից 29 տարեկան ես,
  • հետաքրքրված ես ծրագրավորմամբ, մասնավորապես՝ տեսախաղերով (անկախ ծրագրավորման ոլորտում նախնական գիտելիքների առկայությունից)։
Ի՞նչ է սպասվում հաջորդիվ.❔
  • Հայտերի հիման վրա անցնելով նախնական ընտրություն՝ կմասնակցես թեստավորման և հարցազրույցի։
  • Այս փուլերը հաջողությամբ հաղթահարելով՝ կհաճախես դասընթացների Երևանում, Գյումրիում (Gyumri Technology Center - GTC) կամ Վանաձորում (Vanadzor Technology Center - VTC) (քո բնակության վայրով պայմանավորված)։
  • Ձեռք կբերես հիմնարար տեխնիկական գիտելիքներ, ինչպիսիք են՝ ծրագրավորումը և խաղերի մշակումը, ինչպես նաև կարևոր փափուկ հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում:
Հաջողությամբ հաղթահարելով դասընթացների ողջ ընթացքը, կմասնակցես հաջորդ՝ բութքեմփ-ինկուբացիոն փուլին, որի ընթացքում, աշխատելով թիմերով, միասին կմշակեք և կփորձարկեք սեփական խաղը՝ փորձառու մենթորների աջակցությամբ:

Միացի՛ր ծրագրին, ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ ձեռք բեր անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ և ստեղծի՛ր քո խաղը արհեստական բանականության կիրառմամբ։

Գրանցվի՛ր մինչև մարտի 26-ը՝ լրացնելով հետևյալ առցանց հայտաձևը https://bit.ly/3T1w46F

Բացահայտի՛ր, ստեղծի՛ր և հաջողի՛ր։



Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ