Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի օգոստոսի 11 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

Հայտերի ներկայացման հրավեր

19.10.2015

Հայտերի ներկայացման հրավեր

 

Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից ստացել  է վարկ Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի  համար և նպատակ ունի միջոցների մի մասն օգտագործել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ բարեկարգմանն ուղղված լրացուցիչ աշխատանքների պայմանագրի (թիվ EIC-2.2.2-W-2) շրջանակում թույլատրելի վճարումների կատարման համար:

 

ՀՀ  ֆինանսների նախարարության «Արտասահմանյան Ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ–ն /ԱՖԾԿԿ/ հրավիրում է ներկայացնելու կնքված Հայտեր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ բարեկարգմանն ուղղված լրացուցիչ աշխատանքների համար: Հիմնանորոգման աշխատանքների տևողությունը կկազմի երեք ամիս:

 

Մրցութային փաթեթները կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում` յուրաքանչյուր փաթեթի համար  50,000 ՀՀ դրամ  անվերադարձ վճարի դիմաց: Վճարումները պետք է իրականացվեն ԱՖԾԿԿ-ի` ստորև նշված բանկային հաշվին: Հետաքրքրված հայտատուները կարող են հետագա տեղեկատվությունը ձեռք բերել միևնույն հասցեով:


Հաշվեհամարի մանրամասներն են`


 ՀՀ ֆինանսների նախարարության

 Կենտրոնական գանձապետարան

 Հաշիվ թիվ 900000900564

Ստացող`ՀՀ ՖՆ ԱՖԾԿԿ ՊՀ


Հայտերը ուժի մեջ կմնան Հայտերի բացման օրվանից սկսած 120  օրվա  ընթացքում և դրանց կից պետք է ներկայացվի Հայտի երաշխիք Հայտի գումարի 2/երկու/ տոկոսի չափով:


Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական  ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից և ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորև նշված հասցեում տեղական ժամանակով 9:00-ից մինչև 18:00:


Ս.թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին ստորև նշված հասցեում տեղի կունենա նախամրցութային հանդիպում հավանական Հայտատուների հետ:


Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով մինչև ս.թ. նոյեմբերի 13-ը, ժամը 15:00-ը: Հայտերի ներկայացումը էլեկտրոնային տարբերակով չի թույլատրվում: Հայտերը ֆիզիկապես կբացվեն նույն օրը, նույն ժամին հայտատուների ներկայացուցիչների ներկայությամբ, ովքեր կնախընտրեն այցելել:


Որակավորման չափանիշները ներառում են`

  • Վերջին երեք տարիների (2012-2014թթ.) շինարարական աշխատանքների միջին տարեկան նվազագույն շրջանառությունը պետք է կազմի 1,200,000,000 ՀՀ դրամ,
  • Վերջին  5 տարիների ընթացքում Աշխատանքներին համարժեք առնվազն երկու համանման բնույթի և բարդության շինարարություններում որպես գլխավոր կապալառու հանդես գալու փորձ,
  • Բոլոր կարևոր սարքավորումների առկայությունը` նախանշված Ավարտման օրը Պայմանագիրն ավարտելու համար, 
  • Համանման բնույթի և ծավալի աշխատանքների իրականացման աշխատանքային 5 տարվա փորձ ունեցող Ծրագրի ղեկավար, որից 3 տարուց ոչ պակաս ղեկավարի փորձ,
  • Հավանական Հայտատուի իրացվելի ակտիվների և/կամ առանց այլ պայմանագրային պարտավորությունների վարկային միջոցների նվազագույն գումարը պետք` կազմի 100,000,000 ՀՀ դրամ:

Ուշացված հայտերը կմերժվեն և չբացված տարբերակով կվերադարձվեն Հայտատուներին:


Վերոշարադրյալի շրջանակում ներկայացվող հասցեն, որին հղում է կատարվում, հետևյալն է՝ 


 պրն. Էդգար Ավետյան Գործադիր տնօրեն

ՀՀ ֆիանանսների նախարարության Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն ՊՀ /ԱՖԾԿԿ/

ՀՀ ֆինանսների նախարարություն

3-րդ հարկ, Տիգրան Մեծի 4,

Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (+374-11) 910 581, 910 590 

Ֆաքս` (+374-10) 545 708

Էլ. փոստ`[email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ