Ընթացիկ Նորություններ

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

ԱրմԹեք համաժողովի հատուկ նիստ` Ստեփանակերտում

13.10.2015


ԱրմԹեք համաժողովի հատուկ նիստ հոկտեմբերի 14-ին` Ստեփանակերտում


Հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն հյուրանոցում առաջին անգամ տեղի կունենա «ԱրմԹեք Կոնգրես 2015» համաժողովի արցախյան հատուկ նիստը: Այն կմեկնարկի ժամը 11:00-ից:  
Համաժողովի նպատակն է բարձրացնել հետաքրքրությունը Արցախի տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ՝ երիտասարդությանը հաղորդակից դարձնելով ոլորտի ձեռքբերումներին և սկսնակ ընկերությունների հաջողություններին: Միջոցառման օրակարգում ներառված են հետևյալ թեմաները.

  • ՏՏ ոլորտը Արցախում. զարգացման միտումները
  • Կրթության և սթարթափ աքսելերացիա:

Միջոցառմանը մասնակցելու են առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ԼՂՀ երիտասարդ ՏՏ մասնագետներ, ուսանողներ:


Համաժողովի կազմակերպիչներն են ԼՂՀ կառավարությունը, ՀՀ կառավարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորներն են Քրոնիմետ բարեգործական հիմնադրամն ու Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը, գործընկերները՝ Լոկատոր, Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ, Թեքնոլոջի ընդ Սայենս Դայնամիքս, Ֆայնբեռգ, Գրին Թրավել ընկերությունները, Վալլեքս Գարդեն և Արմենիա հյուրանոցները, Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամը։ Ինֆորմացիոն հովանավորն է Մեդիատոնը։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին, Երևանում, ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո, կայացավ 8-րդ ամենամյա գործարար Արմթեք համաժողովը, որի նպատակն է նպաստել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և ներգրավել այդ գործընթացին նոր մասնակիցների ու գլոբալ տեխնոլո¬գիական հանրության շրջանում նշանակալի դերակատարում ունեցող ներկայացուցիչների: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ