Ընթացիկ Նորություններ

Ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր մոտիվացիայով և հմուտ անհատի՝ որպես Տնօրենի ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող մեր դինամիկ թիմին միանալու նպատակով։   


«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 

Սիրո՞ւմ ես ծրագրավորում և ստեղծարա՞ր ես, հետաքրքրությունդ դարձրու քո ապագա մասնագիտությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, տալիս են քեզ այդ հնարավորությունը։

Մեկնարկել է «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։
ՏՏ ոլորտի խթանման հայ-ամերիկյան նախաձեռնություն

30.04.2013

ՏՏ ոլորտի խթանման հայ-ամերիկյան նախաձեռնություն


2012թ. դեկտեմբերին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում՝ [email protected] տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների /ՏԲՏ/ ներկայացուցչական գրասենյակի պաշտոնական բացումը:
 
Գրասենյակը գործում է որպես հայկական ՏԲՏ ընկերությունների համար ԱՄՆ-ում վաճառնքերի և ներդրումների խթանման կենտրոն, իսկ ԱՄՆ-ում հայկական ՏՏ ոլորտի ներկայացուցիչը ապահովում է ոլորտի տեսանելիությունը և ներկայությունը ԱՄՆ-ի շուկայում, հայկական ՏԲՏ արտադրանքի և կարողությունների ներկայացումը և առաջխաղացումը ԱՄՆ-ում, ինչպես նաև  բիզնես կապերի ստեղծումը հայկական և ամերիկյան ընկերությունների և ներդրողների միջև:
 
ՁԻՀ-ը կրկին հրավիրում է հայկական ՏՏ ընկերությունների, որոնք ունեն ԱՄՆ-ում աշխատելու կարողություններ՝ ամերիկյան շուկա իրենց արտադրանքը և/կամ ծառայությունները արտահանելու, ներդրումներ ներգրավելու կամ աուտսորսինգային պատվերներ ստանալու նպատակով, մասնակցելու Նախաձեռնությանը:
 
Հետաքրքրության դեպքում խնդրում ենք լրացնել հետևյալ հայտի ձևը և ուղարկել այն [email protected] կամ [email protected] հասցեով:




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ