Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

ՏՏ ոլորտի խթանման հայ-ամերիկյան նախաձեռնություն

12.02.2013

ՏՏ ոլորտի խթանման հայ-ամերիկյան նախաձեռնություն
 

Հարգելի գործընկերներ,
 
Ինչպես գիտեք, 2012թ. դեկտեմբերի 10-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում՝ Plug@Play տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների /ՏԲՏ/ ներկայացուցչական գրասենյակի պաշտոնական բացումը:
 
Գրասենյակը կգործի որպես հայկական ՏԲՏ ընկերությունների համար ԱՄՆ-ում վաճառնքերի և ներդրումների խթանման կենտրոն, որը կապահովի հայկական ՏՏ ոլորտի տեսանելիությունը և ներկայությունը ԱՄՆ-ի շուկայում, հայկական ՏԲՏ արտադրանքի և կարողությունների ներկայացումը և առաջխաղացումը ԱՄՆ-ում, ինչպես նաև  բիզնես կապերի ստեղծումը հայկական և ամերիկյան ընկերությունների և ներդրողների միջև:
 
ՁԻՀ-ը հրավիրում է հայկական ՏՏ ընկերությունների, որոնք ունեն ԱՄՆ-ում աշխատելու կարողություններ՝ ամերիկյան շուկա իրենց արտադրանքը և/կամ ծառայությունները արտահանելու, ներդրումներ ներգրավելու կամ աուտսորսինգային պատվերներ ստանալու նպատակով, մասնակցելու Նախաձեռնությանը:
 
Տեղեկացնում ենք նաև, որ ս.թ. փետրվարի 14-ին, ժամը 17:00, ՁԻՀ-ի գրասենյակում կանցկացվի աշխատանքային սեմինար՝ հետաքրքրված ընկերություններին ԱՄՆ-ում ներկայացուցչական գրասենյակի գործունեության սկզբունքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ