Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Հասարակայնության հետ կապերի մասնագետի ընտրության մրցույթ

18․02․2015

Հասարակայնության հետ կապերի մասնագետի ընտրության մրցույթ


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» /EIC/ վարկային ծրագրի շրջանակում «Հասարակայնության հետ կապերի մասնագետ» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 


Այս հանձնարարականով նախատեսվում է վարձել խորհրդատու EIC ծրագրի համար, ով կձևավորի, կհամակարգի և կիրականացնի հասարակայնության հետ կապերի ծրագրեր՝ հասարակության շրջանում Ծրագիրը ճիշտ դիրքավորելու և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մշտական կապ պաhպանելու նպատակով: 


Խորհրդատուն, ՁԻՀ-ի հսկողոթյան ներքո, կիրականացնի հետևյալ գործառույթները՝

  • Մշակել և իրականացնել EIC ծրագրի՝ հասարակայանության հետ կապերի   ռազմավարություն, 
  • Կազմակերպել EIC ծրագրի շրջանակում կարևոր նախաձեռնությունների/ծրագրերի  լուսաբանումը, 
  • Մշտադիտարկել, գնահատել, միջամտել և պատասխանել անհրաժեշտության դեպքում, 
  • Վերահսկել տեղեկատվական, տպագրական,  տեսաձայնային նյութերի, վեբկայքերի պատրաստման գործընթացը և հաղորդակցման հետ կապված այլ գործունեությունը,
  • Տարածել լայն հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող EIC ծրագրի հետ կապված նորություններ և տեղեկատվություն, 
  • Պատրաստել տեղեկատվական փաթեթներ և կազմակերպել մամուլի ասուլիսներ, 
  • Կազմակերպել հարցազրույցներ EIC ծրագրի մասնակիցների հետ, 
  • Պատշաճ կերպով պահել տեղեկատվական նյութերը/ֆայլերը և նկարները, 
  • Ապահովել  EIC ծրագրի վեբկայքի բովանդակության մշակումը և թարմացումը,
  • Մշակել և կառավարել այլ վեբկայքերի բովանդակությունը, 
  • Կատարել ՁԻՀ-ի և Համաշխարհային Բանկի թիմի այլ հանձնարարականներ:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. ապրիլից` մեկ տարվա ընթացքում՝ հետագա երակարացման հնարավորությամբ:
Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Բարձրագույն կրթություն /ցանկալի է ժուռնալիստիկայի, հանրային հաղորդակման կամ հարակից ոլորտներում/,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցման, հասարակական կապերի, լրագրության կամ հարակից ոլորտներում,  
  • Հայկական ՏՏ ոլորտի և  դրա զարգացման տեղական և միջազգային  միտումների իմացություն, 
  • Հաճախորդների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապերի ստեղծման և պաշտպանման կարողություն, 
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
  • Անգլերենի, հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև 2015թ. մարտի 4-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով` նշելով ծրագրի անվանումը և այն պաշտոնը, որին դիմում եք:


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:
ՀՀ Ֆինանսների նախարարության

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Էդգար Ավետյանին

Երևան 0010, Տիգրան Մեծի պողոտա 4, 3-րդ հարկ

Հեռախոս՝ (037411) 910 581, 910 590 

Էլ. փոստ՝ [email protected] 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ