Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

ISTC դասընթացների կազմակերպման խորհրդատվական ընկերության մրցույթ

13․03․2015

Նորարարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի համար դասընթացների կազմակերպման խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «IBM Նորարարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի համար դասընթացների կազմակերպում» /ISTC/ առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ: 


Այս առաջադրանքի նպատակն է աջակցել ISTC կենտրոնի աշխատակազմին կենտրոնի ծրագրերի ներքո դասընթացների իրականացման հարցում։  
Խորհրդատուն աջակցություն կտրամադրի հետևյալ ուղղություններով.

  • Պատրաստել ISTC կենտրոնի դասընթացների տարեկան ծրագիր՝ որոշված գերակայությունների հիման վրա,
  • Իրականացնել դասընթացների ծրագրի եռամսյակային մոնիտորինգ՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու նպատակով,
  • Մշակել և իրականացնել առաջխաղացման/իրազեկման աշխատանքներ, պատրաստել և տարածել հայտարարություններ,  հավաքագրել մասնակցության դիմումներ և կազմել դասընթացների մասնակիցների խմբեր,
  • Հավաքագրել ու վարձել դասախոսներ ISTC կենտրոնում կազմակերպվող դասընթացների անցկացման համար,
  • Համապատասխանել/փոփոխել ուսումնական ծրագրերը, նյութերը և ուսանողների գնահատման մոդելները ՝ ընտրված դասախոսների հետ համատեղ,
  • Որոշել դասընթացների անցկացման վայրը, համակարգել և մշտադիտարկել դասըթացների իրականացման ողջ գործընթացը,
  • Մշակել դասընթացների գնահատման մեթոդաբանություն, ներառյալ գնահատման թերթիկները, վերլուծել հավաքագրված տվյալները և, անհրաժեշտության դեպքում, ներկայացնել բարելավման/փոփոխման առաջարկություններ, 
  • Մշակել և լրացնել դասընթացների մասնակիների շտեմարանները
  • Արդյունավետ հաղորդակցություն պահպանել Ծրագրի հիմնական մասնակիցների և գործընկերների հետ,  
  • Ակտիվ կերպով համագործակցել այլ ուսումնական նախաձեռնությունների հետ 
  • 2000 դասաժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների կազմակերպում հետևյալ ուղղություններով՝ Հիմնական ծրագրավորման կուրսի և IBM կուրսի մեջ մտնող դասընթացներ:


Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. մայիսից` 12 ամսվա ընթացքում:
Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին`

  • Իրավաբանորեն գրանցված ընկերություն
  • Ուսումնական ծրագրերի և բովանդակության մշակման/իրականացման և դասընթացների արդյունավետության գնահատման առնվազն 3 տարվա փորձ /ցանկալի է ՏՀՏ ոլորտում/
  • Դասընթացների կազմակերպման ինստիտուցիոնալ և մարդկային կարողություններ:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչև 2015թ. մարտի 27-ը ներառյալ ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերը նշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, աշխատակազմի կենսագրական թերթիկները և այլն) ստորև նշված հասցեով:
Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

ՀՀ Ֆինանսների նախարարության

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Էդգար Ավետյանին

Երևան 0010, Տիգրան Մեծի պողոտա 4, 3-րդ հարկ

Հեռախոս՝ (037411) 910 581, 910 590

Էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ