Ընթացիկ Նորություններ

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Հանրահայտ CARFAX ծառայությունը՝ արդեն Հայաստանում

18.02.2015

Հանրահայտ CARFAX ծառայությունը՝ արդեն Հայաստանում


Հայաստանում պաշտոնապես գործարկվել է հանրահայտ CARFAX ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ից ավտոմեքենա ներմուծողներին և գնորդներին պաշտոնապես հարցում անել և տեղեկանալ մեքենայի պատմությանը: Ծառայության շնորհիվ հնարավոր է տեղեկանալ, թե ավտոմեքենան քանի սեփականատեր է ունեցել, քանի մղոն է քշվել, ինչպիսի վթարների և վերանորոգումների է ենթարկվել և այլն: Հայաստանում այս ծառայությունը ներկայացնում է 4car.am վարորդական կայքը՝ որպես CARFAX ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում: 


Ըստ 4car.am-ի պատասխանատուների, այս ծառայությունը հնարավորություն կտա ԱՄՆ-ից ավտոմեքենաներ ներկրողներին կամ դրանց գնորդներին առավել հստակ իմանալ ընտրված մեքենաների իրական պատմությունը և առավել արդյունավետ գնային որոշումներ կայացնել: 


“CARFAX ծառայության տրամադրումը հայաստանյան վարորդներին մեկ պատուհանի սկզբունքով համապարփակ ծառայություններ մատուցելու մեր մոտեցման մաս է կազմում: Շուտով կհետևեն ևս մի քանի նոր ծառայություններ, ներառյալ ավտոմեքենաների գույքահարկի օնլայն հարցում և վճարում, պետհամարանիշների հարցում բջջային հեռախոսով և այլն”,-նշում է 4car.am-ը ստեղծող Դրայվթեք ընկերության տնօրեն Լևոն Եղյանը: 


4car.am-ը Հայաստանի ամենամեծ վարորդական հարթակն է, որն իր տասնյակ հազարավոր օգտատերերին առաջարկում է այնպիսի անհրաժեշտ ծառայություններ, ինչպես բջջային հեռախոսով և օնլայն երթևեկության խախտումների ծանուցումը, կայանատեղիների գնումը, օնլայն ընդարձակ ավտոշուկա ուր անհատները և դիլերները վաճառում են հազարավոր նոր և օգտագործված ավտոմեքենաներ, ավտոդպրոց՝ թեսթերով և վարորդական խաղերով, երթևեկությանն առնչվող օրենքներն ու կանոնները, և այլն: 4car.am-ը ստեղծվել է 2012թ.-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի երիտասարդ մասնագետների կողմից՝ Նիկիտա Մոբայլ ընկերության աջակցությամբ: 


Հիշեցնենք, որ Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնը, որը 2011թ.հիմնադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Մայքրոսոֆթ կորպորացիայի և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի համատեղ ջանքերով, տեղական ՏՏ համայնքներին տրամադրում է ծրագրեր և ծառայություններ` աշխատուժի հմտությունների զարգացման, աշխատատեղերի ստեղծման, տեղական սկսնակ ընկերությունների ստեղծման և զարգացման, նորարարության ամրապնդման և մրցակցության բարելավման նպատակով:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ