Ընթացիկ Նորություններ

ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․06․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

Ճարտարապետական նախագծերի ծառայություն - Black Box Hub

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում, փնտրում է որակավորված ճարտարապետական նախագծերի ծառայություն մատուցող կազմակերպությունների՝ հաբի նախագծա-նախահաշվային փաթեթի և 3D մոդելի մշակման նպատակով: Այս մոդելը ներառելու է ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ ինտերիերը՝ զբաղեցնելով մոտավորապես 78 քառակուսի մետր տարածք: Նպատակը տարածքի նախատիպն ստանալն է՝ հաբի ֆիզիկական պատկերը տեսանելի դարձնելու և շինարարության արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

 

Նպատակներ.

Այս ներգրավվածության առաջնային նպատակները ներառում են.

  • Համապարփակ վիզուալացում. մշակել դետալային 3D մոդել, որը կպատկերի հաբի արտաքին և ներքին տեսքը:
  • Տարածական պլանավորում. Պատկերել մոտավորապես 78 քառակուսի մետր մակերեսով տարածքի օպտիմալ օգտագործումը՝ հաշվի առնելով ֆունկցիոնալությունը, գեղագիտությունը և մատչելիությունը:
  • Շահագրգիռ կողմերի հաղորդակցություն. հեշտացնել արդյունավետ հաղորդակցությունը ճարտարապետների, շինարարների և շահագրգիռ կողմերի միջև՝ ապահովելով դիզայնի հստակ տեսողական ներկայացում:

 

Աշխատանքի շրջանակը.

  • Արտաքին դիզայն. Պատկերել Black Box հաբի ճարտարապետական առանձնահատկությունները, ֆասադը և շրջակա տարածքը: Համապատասխանեցնել հաբի արտաքին տեսքը շրջակա տարածքին:
  • Ինտերիեր դիզայն. Նախագծել ինտերիերի դասավորությունը՝ հաշվի առնելով տարածության և դասավորության օպտիմալ օգտագործումը:
  • Ներառել հիմնական սրահները , ինչպիսիք են ցուցահանդեսային տարածքները, աշխատանքային գոտիները և վարչական տարածքները:
  • Նյութեր և հիմնական միջոցներ. Պլանավորել հաբի ստեղծման համար անհրաժեշտ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին նյութերի և հիմնական միջոցների պահանջը։
  • Լուսավորություն. Ներառել լուսավորության դիզայնը, որը կբարելավի ընդհանուր միջավայրը և տարածքի ֆունկցիոնալությունը:

 

Հայտերի ներկայացման պահանջներ.

Հետաքրքրված կազմկերպություններից պահանջվում է ներկայացնել համապարփակ հայտեր, ներառյալ.

  • Ընկերության նկարագիրը. ճարտարապետական նախագծերի 3D մոդելավորման նախապատմություն և փորձ:
  • Պորտֆոլիո. Նմանատիպ նախագծերի օրինակներ, որոնք երաշխավորում են փորձը ինչպես արտաքին, այնպես էլ ինտերիերի դիզայնում:
  • Տեխնիկական մոտեցում. Ծրագրի նպատակների իրականացման մանրամասն մեթոդաբանություն և մոտեցում:
  • Ժամանակացույց. Իրատեսական ժամանակացույց նախագծի ստեղծման համար:
  • Բյուջե. Գնահատված ծախսերի մանրամասն նկարագրություն, ներառյալ նախագծումը, վերանայումները և վերջնական արդյունքները:
  • Հղումներ. Կոնտակտային տվյալներ նախորդ հաճախորդներից (առնվազն երեքը), որոնց տրամադրվել են նմանատիպ ծառայություններ:

 

Գնահատման չափանիշներ.

Առաջարկները կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա.

  • Փորձի համապատասխանություն. Ճարտարապետական նախագծերի մշակման և 3D մոդելավորման հիմնարար փորձ:
  • Տեխնիկական իրավասություն. 3D մոդելավորման ծրագրակազմի օգտագործման, մանրամասն և ճշգրիտ մոդելների տրամադրման փորձ:
  • Պորտֆոլիոյի որակ. նախկինում կատարած 3D մոդելավորման նախագծերի որակն ու համապատասխանությունը:
  • Բյուջեի նկատառումներ. առաջարկվող բյուջեի ողջամտությունն ու հստակությունը:
  • Ժամանակահատված. Ծրագրի ավարտի իրատեսական ժամկետներ:

 

 

Հայտերի ներկայացման համար խնդրում ենք անցնել հղումով՝ https://bit.ly/3SYhVZQ

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 09/04/2024 (ներառյալ):

 

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել [email protected] էլ․հասցեին։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ