Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի մաքրուհիներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է մաքրուհիներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի մայիս 15-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Համաշխարհային բանկը և Ֆամբոքսը սկսել են բիզնես համագործակցություն

01.02.2017 


Համաշխարհային բանկը և Ֆամբոքս ընկերությունը սկսել են բիզնես համագործակցություն 

 

Ընթացիկ տարվա առաջին օրերից սկիզբ դրվեց Համաշխարհային բանկի /ՀԲ/ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում /ԳՏԿ/ գործող Ֆամբոքս սկսնակ ընկերության բիզնես համագործակցությանը: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում առաջին անգամ կիրառվող ՄարկԼոջիք տվյալների բազայի տեխնոլոգիաների հիման վրա։ 


Համագործակցության հիմք հանդիսացավ ՀԲ ներկայացուցիչների այցը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն 2016թ. օգոստոսին: Տպավորվելով գործընթացներով՝ ԳՏԿ ներկայացվեց պատվերի տեսակը և պահանջվող լուծումների տեխնոլոգիական նկարագիրը: Իսկ արդյունքում՝ կարևորագույն պատվերի իրականացումը ՀԲ-ի Վաշինգտոնի գրասենյակը վստահեց ստարտափ ընկերությանը: 

 


«Ֆամբոքսի ընտրությունը պատահական չէր, այս ընկերության տեխնիկական հմտությունները բավարարում էին ներկայացվող պահանջներին. ՄարկԼոջիք տեխնոլոգիաների տիրապետումը լիովին նոր մարտահրավեր էր Հայաստանում: Բանկի փորձնական նախագիծը Ֆամբոքսի թիմն իրականացրեց բարձր որակով, որին և հետևեց վերջինիս գրանցումը ՀԲ-ում՝ որպես գործընկեր: Արդյուքնում սթարթափը ստացավ վեց ամիս տևողությամբ ու բացարձակապես մրցունակ գնով պայմանագիր», - նշում է ԳՏԿ մենեջեր Ամալյա Եղոյանը։

 

Ծրագրի իրականացման ընթացքում, բացի հիմնական մասնագետներից, ևս հինգ սկսնակ ծրագրավորողներ Գյումրիում կհմտանան նորագույն տեխնոլոգիայի կիրառման ասպարեզում: Ոչ միայն Ֆամբոքսի, այլև ԳՏԿ-ի համար սա իրական հնարավորություն է ձեռք բերել միջազգային ճանաչում Մարկլոջիքի ոլորտում, ինչպես նաև՝ նորանոր պատվերներ՝ ծրագրային փաթեթում ունենալով Համաշխարհային բանկի նման հեղինակավոր պատվիրատու:


«ԳՏԿ-ի աճող փորձառությունը պատվիրատուների շրջանում բավական աշխույժ բնույթ է կրում, և հատկապես վերջին ամիսներին մենք շարունակական բանակցություններ ենք վարում թե՛ հայկական, թե՛ տարբեր երկրների ընկերությունների հետ», - հավելեց Ամալյա Եղոյանը։ 


Կենտրոնի պատասխանատուների կողմից տարվող մշտական աշխատանքներն նպատակ ունեն տարաբնույթ պատվերներն ուղղորդել Գյումրիում տեղակայված ընկերություններ: Մի կողմից ստեղծվում են նոր շխատատեղեր, մյուս կողմից աճում են մասնագետների հմտություններն ու գիտելիքներն այս մրցակցային դաշտում: Ի վերջո, ընկերությունների հաջողության պատմությունները գրավում են նոր պատվիրատուների՝ ԳՏԿ-ն դարձնելով գրավիչ և որակյալ վայր բիզնեսի զարգացման համար:


Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2014-ին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Էլեկտրոնային հասարակություն ծրագրի ներքո, ՀՀ կառավարության և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից: Այն լավագույնս ծառայում է իր առաքելությանը՝ Գյումրին դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոն՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների զարգացող միջավայր, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և հնարավոր դարձնելով տաղանդավոր երիտասարդների և ընկերությունների համար կյանքի կոչելու նորարարական գաղափարներ:





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ