Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

 

AI-ից մինչև կիբեռանվտանգություն՝

հմտություններ, որոնք պետք են այսօր։ 

 

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 

 

Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

 

Ովքե՞ր կարող են դիմել 

Ծրագիրը նախատեսված է՝ 

  • 15–17 տարեկան ավագ դպրոցի աշակերտների,  
  • 18–29 տարեկան երիտասարդների,  
  • 30–40 տարեկան կանանց,  
  • պետական և համայնքային ծառայողների,  
  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։  

Ի՞նչ եք սովորելու 

Դասընթացի ընթացքում մասնակիցները գործնական առաջադրանքների և իրական օրինակների միջոցով կսովորեն՝ 

  • արդյունավետ օգտագործել թվային գործիքներ ու առցանց համագործակցության հարթակներ, 
  • կիրառել ԱԲ/AI գործիքներ ուսման, բովանդակության ստեղծման, հետազոտությունների իրականացման և ձեռներեցության մեջ, 
  • ճիշտ ձևակերպել հարցումներ և գնահատել ԱԲ-ի ստեղծած արդյունքները, 
  • ճանաչել կիբեռսպառնալիքները, պաշտպանել անձնական տվյալները և անվտանգ գործել առցանց միջավայրում, 
  • զարգացնել հաղորդակցության, թիմային աշխատանքի, ստեղծարարության, առաջնորդության, զբաղունակության և ձեռնարկատիրական մտածողության հմտությունները։ 

Յուրաքանչյուր մասնակից կաշխատի սեփական գործնական նախագծի վրա և կստանա անհատական աջակցություն, խորհրդատվություն ու մենթորություն։ Դասընթացը համատեղում է առկա և առցանց ուսուցումը և ներառում է ընդհանուր 34 ժամ դասընթաց։  

 

Որտե՞ղ են անցկացվելու դասընթացները 

  • Վանաձոր — Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
  • Գյումրի — Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
  • Սիսիան — Սիսիանի լաբորատորիա
  • Ագարակ — Ագարակի լաբորատորիա
  • Երևան — Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն։  

Դիմե՛ք հիմա 

Լրացրե՛ք մասնակցության հայտը ԱՅՍՏԵՂ


 Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ օգոստոսի 28:

 

Տեղերը սահմանափակ են։

 

Մասնակիցների ընտրությունը կիրականացվի նախնական թեստավորման և հարցազրույցի միջոցով՝ հաշվի առնելով հայտերի ներկայացման առաջնահերթությունը։ 

 

Ծրագիրն իրականացվում է «NESTհմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։ 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ