Ընթացիկ Նորություններ

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ



 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Համաշխարհային բանկի «Էլ-հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագիրը շրջանակում հայտարարում են Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ: Մրցույթի  նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները  տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար:

 

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10,000 ԱՄՆ դոլար  և առավելագույնը՝ 50,000 ԱՄՆ դոլար։ Դրամաշնորհը տրամադրում է հայտատուի (նորաստեղծ ընկերություն, ՓՄՁ) կողմից հաշվարկված ծախսերի առավելագույնը 50%-ի չափով ֆինանսավորում։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:

 

Մասնակցության հայտերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացնել ՁԻՀ`[email protected] էլ. փոստով մինչև 2014թ. հունվարի 27-ը:  Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը կդիտարկվեն հաջորդ փուլում։

 

Հետաքրքրված հայտատուների համար 2013թ. դեկտեմբերի 25-ին Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում, ժամը 17:00-ին կկազմակերպվի «Կողմնորոշիչ սեմինար»՝ հայտերի կազմման և ներկայացման գործընթացը ներկայացնելու և բարձրացված հարցերին պատասխանելու համար:

 

Մրցույթի Գործառնական ձեռնարկը՝ ներառյալ հայտերի ներկայացման կարգը և Դիմումի ձևը կարող եք գտնել այստեղ:

 

Հարցերի դեպքում, համապատասխան նամակ ուղարկեք [email protected] հասցեով կամ զանգահարեք +37410 219797 հեռախոսահամարով:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ