Ընթացիկ Նորություններ

Գործավար

Գործավար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով գործավար՝ կազմակերպության գործառնական աշխատանքների կազմակերպումն արդյունավետ ապահովելու նպատակով։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):

«Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ

31.05.2013

 
ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը (CRDF Global), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ ընկերությունների թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի շրջանակում «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթին:
 
Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում: Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:

 

Ծրագրերի առավելագույն ժամկետը 12 ամիս է:

 

Դիմումներն ընդունվում են 2 կատեգորիաններում՝ 1)Սկսնակ ընկերություն (Startup Track) և 2)Հետազոտություններ և մշակում (Research & Development Track):

Հաղթողներին կտրամադրվեն ՝
-    3 դրամաշնորհ  Հետազոտություններ և մշակում կատեգորիայում (R&D Track)`  յուրաքանչյուրը 15,000 ԱՄՆ դոլարի չափով,
-    2 դրամաշնորհ  Սկսնակ ընկերություն կատեգորիայում (Startup Track)` 2 ճամփորդական դրամաշնորհ դեպի ԱՄՆ և 7,500 ԱՄՆ դոլարի չափով մրցանակ:

Մասնակցության հայտերը պետք է մինչև 2013թ. հուլիսի 19-ը ներկայացնել ՁԻՀ (mari.barseghyan@eif.am հասցեով), որտեղ կստուգվի դրանց համապատասխանությունը ներկայացված պայմաններին: Այնուհետև վերջնական հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են CRDF Global-ին  www.crdfglobal.org/fromideatomarket կայքէջում և ՁԻՀ` mari.barseghyan@eif.am  էլ. փոստով մինչև 2013թ. հուլիսի 29-ը, ժամը 18:00-ը (EST):


Մրցույթի մանրամասն Հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը, և Դիմումի ձևը (անգլերեն/հայերեն) կարող եք նեռրբեռնել ստորև կամ ստանալ էլ.փոստով՝ համապատասխան նամակ ուղարկելով mari.barseghyan@eif.am հասցեով:

 

STEP-Grant-Competition-Announcement-final-ENG.docx

STEP-Grant-Competition-Announcement-final-ARM.docx

 

STEP-Grant-Competition-Application-Form-final-ENG.docx 
STEP-Grant-Competition-Application-Form-final-ARM.docx




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ