Ընթացիկ Նորություններ

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասպիրանտների աջակցության ծրագիր

 

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագիր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից   իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

ՍՏՀԿ ՏՀՏ աշխատանքային խմբի հանդիպում

02.10.2012

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության

ՏՀՏ աշխատանքային խմբի հանդիպում

 

Հոկտեմբերի 4-5, 2012, Երևան, Հայաստան 

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը տեղեկացնում են, որ ս.թ. հոկտեմբերի 4-5-ին կկայանա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության /ՍՏՀԿ/ ՏՀՏ աշխատանքային խմբի հանդիպում:Հանդիպումը կկազմակերպվի ՍՏՀԿ ՏՀՏ աշխատանքային խմբում Հայաստանի նախագահության շրջանակում, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի նախագահության 1 տարվա ընթացքում ՍՏՀԿ անդամ-երկրներում ՏՀՏ ոլորտի զարգացումները, ինպես նաև քննարկել հաստատված գործունեության ծրագրի ուղղությամբ տարված աշխատանքների ընթացքը:


Հանդիպման ընթացում կներկայացվեն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից մշակված ՍՏՀԿ աշխատանքային խմբի պորտալը, ՍՏՀԿ ինկուբատորների և տեխնոպարկերի ասոցիացիայի ստեղծման գաղափարը, ՍՏՀԿ-ԱՄՆ համագործակցության ծրագիրը, ինչպես նաև ս.թ. հուլիսին Կորեայի կառավարության կողմից իրականացված սեմինարի արդյունքները:


Կներկայացվի նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, հունական Իներգո տեխնոլոգիական կենտրոնի և ռումինական UBIT ինկուբատորի կողմից իրականացված “Տեխնոլոգիաների փոխանցման ցանց ՍՏՀԿ տարածաշրջանի համար” ծրագրի արդյունքները:


Աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում մասնակիցները նաև կայցելեն Դիջիթեք 2012 ՏՀՏ ցուցահանդես:


Հանդիպումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 4-ին Կոնգրես Հյուրանոցի Պիկասո սրահում: Գրանցումը` 9:30: 




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ