Ընթացիկ Նորություններ

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխություն

ՀՀ ֊ում գործող համալսարանները և հետազոտական ինստիտուտները հրավիրվում են մասնակցելու Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությանը:

STEP «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ 2018

13.11.2018

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին:

Համաշխարհային ստարտափ մրցույթ Երևանում

14.08.2014


Համաշխարհային ստարտափ մրցույթ Երևանում


Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա «Seedstar  Երևան»  մրցույթը, որի կազմակերպիչն է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ Seedstars World ընկերության հետ համատեղ: «Seedstar»-ը ստարտափերի համաշխարհային մրցույթ է զարգացող շուկաների, արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար և այս տարի առաջին անգամ ացկացվելու է Հայաստանում:


«Seedstar  Երևան»  մրցույթը նախատեսված է տեխնոլոգիայի, վեբ և մոբայլ ծրագրավորման ոլորտում առավելագույնը 2 տարվա փորձ ունեցող ստարտափերի համար, որոնք մինչ օրս ստացել են մինչև 0.5 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում և ունեն «նվազագույն կենսունակ արտադրանք»: Երևանյան մրցույթի հաղթողը կմեկնի Շվեյցարիա՝ մասնակցելու Seedstar համաշխարհային մրցույթին, որտեղ հնարավորություն կունենա պայքարելու մինչև 500 000 ԱՄՆ դոլար ֆինանսավորման,  ինչպես նաև մենթորների, հաջողակ ձեռներեցների և այլ ներդրողների կողմից խորհրդատվություն ստանալու, աքսելերացիայի ծրագրերում մասնակցելու համար:

 

Մրցույթին դիմելու հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը: Մասնակցության պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը:


Հիշեցնենք, որ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հիմնադրվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Կենտրոնը նորարարական և արդյունավետ մոտեցում է ցուցաբերում ՏՏ ոլորտի բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններում գործարար կարողությունների և տեխնոլոգիական մասնագետների հարակից հմտությունների զարգացման հարցում, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների և ռեսուրսների տրամադրմամբ օգնում է կրթական հաստատություններին ուսուցանելու նոր գիտելիքներ՝ շուկայի ներկայիս և ապագա պահանջները բավարարելու համար:




Վերադարձ
Պատկերասրահ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | Կապ | ԲԼՈԳ