Ընթացիկ Նորություններ

ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․06․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

«Գաղափարից դեպի շուկա» ծրագրի հաղթողները հայտնի են

05.12.2014

 

«Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի հաղթողներն արդեն հայտնի են

 

Հայաստանում արդեն 8-րդ անգամ կայացավ ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը:

 

Կոնֆերանսի ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի փորձագետներից  բաղկացած ժյուրիին ներկայացվեցին 15 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել էին հայ նորարար թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսություն ոլորտներում:

 

Առաջին տեղ զբաղեցրեց 3 թիմ՝ SoloLearn, Forkize և MAquaponics, որոնցից յուրաքանչյուրը ստացավ $7500 ԱՄՆ դոլար և 2800000 ՀՀ դրամ ֆինանսավորում: Երկրորդ տեղ զբաղեցրեց 2 թիմ՝ atDent և Ամպային տվյալների անվտանգություն, որոնցից յուրաքանչյուրն էլ արժանացավ 2800000 ՀՀ դրամ ֆինանսավորման:  

 

‹‹Այս տարի առկա էր մասնակիցների քանակական աճ. մասնակցության հայտ էր ներկայացրել 65 թիմ, որից 15-ը հնարավորություն ստացավ մասնակցելու կոնֆերանսին: Ուրախալի է նաև այն, որ գրանցվել է որակական փոփոխություն, հայկական ստարտափերը փորձում են դուրս գալ տեղական փոքր խնդիրներ լուծելու շրջանակից և կենտրոնանում են գլոբալ նախագծեր իրականացնելու վրա»,- նշեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

 

STEP ծրագիրն իրականցվում է 2006թ. ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամի (CRDF Global) կողմից: Ծրագրի նպատակն է օգնել ճարտարագետներին, հետազոտողներին և գիտնականներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և արդյունավետ համագործակցություն ծավալել գործող ընկերությունների հետ: STEP ծրագիրը նպաստում է նաև տնտեսության զարգացմանը՝ օգնելով հայ գիտնականներին և սկսնակ ընկերություններին կապեր հաստատել տեղական և միջազգային ընկերությունների հետ, ինչը կարող է փոխշահավետ համագործակցության սկիզբ հանդիսանալ:

 

Ստորև կարող եք գտնել հաղթող նախագծերի հակիրճ նկարագրությունները.

 

SoloLearn

SoloLearn-ը մոբայլ խաղայնացված կրթական հարթակ է, որը նախատեսված է ինչպես խաղերի սիրահարների, այնպես էլ որակյալ կրթություն փնտրող երիտասարդների համար ողջ աշխարհում: SoloLearn-ի դասընթացները անվճար են և հասանելի են ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, կիրառվում է արդյունավետ և ներգրավող ուսումնական մեթոդաբանություն: Մեկ դասը բաղկացած է շատ կարճ վիդեո դասից (հատուկ հաշվարկված օգտատիրոջ ուշադրությունը կենտրոնացնելու և չձանձրացնելու համար), ինտերակտիվ հարցերից և պրակտիկ վարժություններից/հանձնարարություններից: Պրակտիկ վարժություններն իրական են, այսինքն ծրագրավորում սովորող օգտատերերը իրական կոդ են մշակում, իսկ, օրինակ, լուսանկարչություն սովորողները՝ փոփոխում թվային ֆոտոխցիկի կարգավորումները հենց հավելվածի ներսում:

 

ՄԱկվափոնիքս

Ակվապոնիկան վերահսկվող բնապահպանական գյուղատնտեսական արտադրանք է: «Վերահսկվող» միջավայրեր են ձկների ավազանները և բույսերի համար աճող տարածքները: Սա իրականացվում է ակվապոնիկան ծածկելով ջերմոցով, որն այնուհետև արտադրում է օրգանական, բարձր արժեքայնությամբ մշակաբույսեր մեկ տարվա կտրվածքով` անկախ ջերմաստիճանից կամ կլիմայական պայմաններից:

 Ակվապոնիկան նորարարական է նրանով, որ համատեղում է երկու գործող սննդամթերքի/գյուղատնտեսական արտադրության եղանակները` ակվակուլտուրա և հիդրոպոնիկա, և նշանակալի կերպով բարելավում է նրանց արտադրանքն ու որակը:

 

Forkize

Forkize-ն իրենից ներկայացնում է  ամպային սերվիս, որը հնարավորություն  է տալիս ավելի լավ հասկանալ որևէ խաղի կամ մոբայլ հավելվածի օգտագործողների պահվածքը և անհատականացնել  մոբայլ հավելվածը տարբեր խմբերի համար կախված այդ խմբի յուրահատկություններից, նախկին պահվածքից:

 

Ամպային տվյալների անվտանգություն

 

Հանրային ամպային պահեստները (DropBox, Box, Google Drive…) լայնորեն օգտագործվում են անհատների և ընկերությունների կողմից։ Բայց ոչ մի ամպային պահոց չի կարելի համարել վստահելի, օրինակ՝ Dropbox-ում պահված ցանկացած ֆայլ հասանելի է DropBox-ին: Տվյալների անվտանգության ապահովման համար եթե ինչ-որ անձնական տեղեկություն պետք է պահվի ամպի մեջ, այն պետք է լինի գաղտնագրված` նախքան պահեստում ներբեռնելը։ Առաջարկվող արտադրանքն ամպային տվյալների գաղտնագրման լուծում է (cloud encryption gateway), որը ապահովում է տվյալների գաղտնագրման/ ապագաղտնագրման ֆունկցիաներ և գաղնագրման բանալիների ապահով կառավարումը անհատների և ընկերությունների համար։ Լուծումը թույլ կտա ընկերություններին վարել անվտանգ BYOD (Bring Your Own Device) քաղաքականություն, որտեղ աշխատակիցները կկարողանան անվտանգ հասանելիություն ունենալ ընկերության ամպային տվյալներին ցանկացած շարժական սարքից։

 

atDent

atDent–ը հանդիսանում է կառավարման ցանցային ծրագիր ինչպես ատամնաբուժական կլինիկաների, այնպես էլ որպես անհատ հանդես եկող ատամնաբույժների համար: Այն թույլ է տալիս պլանավորել, հետևել և վերահսկել բժիշկների աշխատանքը, պահել բուժումների վերաբերյալ էլեկտրոնային գրառումներ, վերլուծել աշխատանքի արդյունքները, ստեղծել հաշվետվություններ և կապվել հաճախորդների հետ: Այն կարող է փոխարինել բոլոր թղթային և էլեկտրոնային ֆայլերը, որոնք ներկայումս օգտագործվում են ատամնաբուժական կլինիկաների կողմից պլանավորման, փաստաթղթավորման և օրենքով սահմանված հաշվետվությունների կազմման համար:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ