Ընթացիկ Նորություններ

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

ՈԶՆԻ 2016 դպրոցական համակարգչային մրցույթի II փուլը ապրիլի 8-ին

07.04.2016


«ՈԶՆԻ 2016» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի II փուլը ապրիլի 8-ին


Ապրիլի 8-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կկայանա «ՈԶՆԻ 2016» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը: 


Մրցույթի նպատակն է. 

  • բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները: 
  • ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար: 

Այս տարի մրցույթին մասնակցում են 6-10-րդ դասարանների 319 աշակերտներ Երևանի 45  և ՀՀ մարզերի 125 դպրոցներից, ինչպես նաև 91 աշակերտ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում  գործող ռոբոտաշինության խմբակներից: Աշակերտները կաշխատեն «Աղվես» համակարգչային ծրագրով: Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեմաները և սահմանված ժամանակի ընթացքում կներկայացնեն այն: Ամսվա վերջում հայտնի կլինեն հաղթողները, ովքեր կստանան պատվոգրեր և մրցանակներ:


«Ոզնի» մրցույթը ստեղծվել է 2010թ.-ին: Այն ամենամյա համակարգչային մրցույթ է և ձևաչափով միակն է Հայաստանում: Մրցույթը նպաստում է դպրոցներում ՏՀՏ որորտի զարգացմանը:


Մրցույթի գլխավոր աջակիցը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է՝ իր Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ: Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Աջակիցներ են Մերգելյան կլաստերը, ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը), գործընկերը Նաիրի համընկերություն: Մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը: 


Նշենք, որ մրցույթը կսկսվի առավոտյան ժամը 10:00-ից Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (Ալեք Մանուկյան 5, ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետ, 1-ին հարկ):




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ