Ընթացիկ Նորություններ

Ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր մոտիվացիայով և հմուտ անհատի՝ որպես Տնօրենի ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող մեր դինամիկ թիմին միանալու նպատակով։   


«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 

Սիրո՞ւմ ես ծրագրավորում և ստեղծարա՞ր ես, հետաքրքրությունդ դարձրու քո ապագա մասնագիտությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, տալիս են քեզ այդ հնարավորությունը։

Մեկնարկել է «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։
Մամլո հաղորդագրություն

10.09.2013

 

ԱՄՆ ՄԶԳ-Ն ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԱԶԴԱՐԱՐԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄԸ 


ԵՐԵՎԱՆ, ՀՀ – 2013թ. սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ՀՀ Նախագահի գրասենյակը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և գործընկերները ազդարարեցին նորաստեղծ «Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայի» (ՀԱՃԼ) բացումը: Ծրագրի նպատակն է անդրադառնալ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում ուսուցում անցած որակյալ մասնագետների պակասին և պահանջարկին: ՀԱՃԼ-ը նաև կզորացնի Պետական ճարտարագիտական համալսարանի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը` լաբորատոր սարքավորումների և դասավանդման հմտությունների արդիականացման և ընդարձակման միջոցով: 


Բացման արարողությունը հաջորդում է  2012թ. մայիսին կայացած ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի և Հայաստանի ճարտարագիտական համալասարանի (ՀՊՃՀ) միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը: Այս գործընկերության շնորհիվ ստեղծվել են ժամանակակից ուսումնական և հետազոտական լաբորատորիաներ` հագեցած առաջատար ընկերությունների ճարտարագիտական սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ:


ՀԱՃԼ-ը չորս հարկ է զբաղեցնում ՀՊՃՀ թիվ 10 մասնաշենքում: Յուրաքանչյուր հարկի մակերեսը կազմում է 500 ք.մ., ընդհանուրը`1600 ք.մ.: Տարածքն ընդգրկում է ուսումնական և հետազոտական լաբորատորիաներ համալսարանի 6 հիմնական բաժինների 30 մասնագիտացումներով, այդ թվում` կիբերնետիկա, ռադիոճարտարագիտություն և հեռահաղորդակցության համակարգեր, էներգետիկա, էլեկտրաճարտարագիտություն, մեխանիկա ու մեքենաշինություն, և տրանսպորտ: ՀԱՃԼ-ը ուսանողներին կտրամադրի տեխնիկական ուսուցում և հետազոտական հնարավորություններ, ներառյալ բարձրորակ դասախոսական կազմ և ժամանակակից ուսումնական ծրագրեր` նրանց ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու համար: Ռեսուրսները հասանելի կլինեն բոլոր հետաքրքրված կողմերի համար, ինչպիսին են գիտահետազոտական ինստիտուտները, այլ համալսարաններն ու մասնավոր հատվածը:


Այս մասնավոր-պետական գործընկերության շրջանակում ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ներառում է սարքավորումներ, համակարգչային ծրագրեր և տեխնիկական օժանդակություն, իսկ Կրթության նախարարությունն օժանդակել է ՀՊՃՀ-ում լաբորատորիայի տարածքի վերանորոգմանը: “National Instruments”-ը , Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ՀՊՃՀ-ն  այս եռամյա ծրագրի իրականացման հիմնական գործընկերներն են, ներառյալ սկզբնական հիմնադրումը, կառավարումը, վերահսկումը, համաֆինանսավորումը և վերապատրաստումը:




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ