Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Դասընթացներ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում

01.08.2015

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ


Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում


Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում իրականացվում են ծրագրավորման, համակարգչային Ճարտարագիտության, եռաչափ մոդելավորման և անիմացիայի դասընթացներ։ Դասընթացները կմեկնարկեն 2015թ.-ի օգոստոսից և կիրականացվեն վերոնշյալ ոլորտների առաջատար մասնագետների կողմից: Դասընթացները հաջողությամբ ավարտածները կունենան անհրաժեշտ հմտություններ՝ ՏՀՏ ոլորտի ընկերություններում աշխատելու համար:

 

Դասընթացների կազմակերպիչն է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, աջակիցներն են Հայ Օգնության Ֆոնդը, Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը, Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն Հայաստանը և Եռաչափ Մոդելավորման Ուսումնական Կենտրոնը:


Ընթացիկ դասընթացների ցանկը և մասնակցության պայմանները ստորև՝


“C Fundamentals” Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում


Դիմումների ընդունումն ընթացքում է


Դիմելու վերջնաժամկետ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 23


Նկարագիր՝ Եթե ցանկանում եք կատարել Ձեր առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում և ձեռք բերել C fundamental ծրագրավորման լեզվի վերաներյալ հիմնավոր գիտելիքներ, «C fundamental» դասընթացը հենց Ձեզ համար է:
Դասընթացի ժամանակ շեշտը կդրվի հետևյալ թեմաների վրա`

  • C fundamental, C ++ ծրագրավորման լեզվի հիմունքներ
  • Մուտք-ելքի կազմակերպումը C fundamental, C++ լեզուներում
  • Ճյուղավորումների ծրագրավորում
  • Կրկնությունների ծրագրավորում
  • Բաղադրյալ տիպեր
  • Թվարկումներ

Անցկացման վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Սկիզբը՝ 2015թ օգոստոսի 25-ից

Տևողությունը՝ 40 դասաժամ

Դասընթացի արժեքը՝ 20 000 դրամ (ԱԱՀ ներառյալ) 

Դասընթացին կարող են դիմել 17 տարին լրացած բոլոր հետաքրքրված անձինք: Նախնական գիտելիքի առկայությունը պարտադիր չէ:Մասնակցության համար գրել [email protected] էլ փոստի հասցեով (նամակի վերնագրում նշելով՝ GTC training-C Fundamentals) կամ զանգահարել 094 034 034, 0312 4 03 43 հեռախոսահամարներով: 

 

 

 “Դիսկրետ Մաթեմատիկա” Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

(Մակարդակ 1) 


ՆԿԱՐԱԳԻՐ` Բուլյան հանրահաշվի ներածություն, ֆունկցիաների սահմանում, բանաձևեր, Կոնյունկցիա և դիզյունկցիա, Երկակի ֆունկցիաներ: Երկակի բանաձևերի սահմանում... 

Դասընթացի 1-ին փուլի ժամանակ շեշտը կդրվի հետևյալ թեմաների վրա`

  • Բուլյան հավաքածու
  • Միավոր խորանարդի գագաթների Հեմինգյան հեռավորություն
  • Բանաձևեր, Բանաձևերի սեղմ ներկայացման գրելաձևեր
  • Սիմետրիկ Բուլյան ֆունկցիաներ
  • Երկակի ֆունկցիաներ
  • Կոնյունկցիա և դիզյունկցիա
  • Բազմանդամի աստիճան և երկարություն
  • Ժեգալկինի բազմանդամի կառուցում
  • Ֆունկցիաների ինքնաերկակի բազմություն
  • Մոնոտոն ֆունկցիաների դասը
  • Բուլյան ֆունկցիաների դասի լրիվություն
  • Բուլյան ֆունկցիաների բարդության երեք տարատեսակ
  • Միավոր խորանարդի նիստեր և ենթախորանարդներ
  • Ինտերվալներ. Ինտերվալի ռանգ
  • Մինիմալ ինտերվալային  ծածկույթ
  • Պարզ իմպլիկանտ 

Անցկացման վայրը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Սկիզբը՝ 2015թ օգոստոսի 20-ից

Տևողությունը՝ 32 դասաժամ

Դասընթացի արժեքը՝ 16 000 դրամ (ԱԱՀ ներառյալ) 

Դասընթացին կարեղ են մասնակցել 17 տարին լրացած բոլոր հետաքրքրված անձինք: Նախնական գիտելիքի առկայությունը պարտադիր չէ:Մասնակցության համար գրել [email protected] էլ փոստի հասցեով կամ զանգահարել 094 034 034,  0312 4 03 43 հեռախոսահամարներով: 

 


 “Java script /Jquery/” Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

(Մակարդակ 1) 


ՆԿԱՐԱԳԻՐ՝ Ծանոթացում JavaScript ծրագրավորման լեզվի շարահյուսությանը, գործածությանոլորտներին, լեզվի առավելություններին ու թերություններին, ժամանակակից JavaScript-ի օգտագործմանը, DOM մոդելի ստեղծմանն ու ներմուծմանը, ֆունկցիաների ստեղծմանն ու օգտագործմանը, իրադարձությունների մշակմանն ու օգտագործմանը:


Դասընթացի 1-ին փուլի ժամանակ շեշտը կդրվի հետևյալ թեմաների վրա`

  • Ի՞նչ է JavaScript-ը 
  • Client-Side JavaScript  
  • JavaScript  Syntax 
  • JavaScript in different browers 
  • Variables   
  • Operators 
  • Logical Operators
  • If-Else
  • Switch-Case
  • While Loop
  • For Loop 
  • Loop Control
  • Ֆունկցիաներ
  • Events
  • Cookies 

Անցկացման վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Սկիզբը՝ 2015թ օգոստոսի 10-ից

Տևողությունը՝ 27 դասաժամ

Դասընթացի արժեքը՝ 13 500 դրամ (ԱԱՀ ներառյալ) 
Մասնակցության համար՝ գրել [email protected] էլ փոստի հասցեով կամ զանգահարել 094 034 034, 0312 4 03 43 հեռախոսահամարներով: Դասընթացին կարող են դիմել 17 տարին լրացած բոլոր հետաքրքրված անձինք:  Նախնական գիտելիքի առկայությունը պարտադիր չէ:

 


“Դիսկրետ Մաթեմատիկա” Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

(Մակարդակ 1) 


ՆԿԱՐԱԳԻՐ՝ Բուլյան հանրահաշվի ներածություն, ֆունկցիաների սահմանում, բանաձևեր, կոնյունկցիայի և դիզյունկցիա, երկակի ֆունկցիաներ։ Երկակի բանաձևերի սահմանում։   

Դասընթացի 1-ին փուլի ժամանակ շեշտը կդրվի հետևյալ թեմաների վրա`

  • Բուլյան հավաքածու
  • Միավոր խորանարդի գագաթների Հեմինգյան հեռավորություն
  • Բանաձևեր, Բանաձևերի սեղմ ներկայացման գրելաձևեր
  • Սիմետրիկ Բուլյան ֆունկցիաներ
  • Երկակի ֆունկցիաներ
  • Կոնյունկցիա և դիզյունկցիա
  • Բազմանդամի աստիճան և երկարություն
  • Ժեգալկինի բազմանդամի կառուցում
  • Ֆունկցիաների ինքնաերկակի բազմություն
  • Մոնոտոն ֆունկցիաների դասը
  • Բուլյան ֆունկցիաների դասի լրիվություն
  • Բուլյան ֆունկցիաների բարդության երեք տարատեսակ
  • Միավոր խորանարդի նիստեր և ենթախորանարդներ
  • Ինտերվալներ. Ինտերվալի ռանգ
  • Մինիմալ ինտերվալային  ծածկույթ
  • Պարզ իմպլիկանտ 

Անցկացման վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Սկիզբը՝ 2015թ օգոստոսի 11-ից

Տևողությունը՝ 32 դասաժամ

Դասընթացի արժեքը՝ 16 000 դրամ (ԱԱՀ ներառյալ) 

Դասընթացին կարող են դիմել 17 տարին լրացած բոլոր հետաքրքրված անձինք: Նախնական գիտելիքի առկայությունը պարտադիր չէ: Մասնակցության համար գրել [email protected] էլ․ փոստի հասցեով կամ զանգահարել 094 034 034, 0312 4 03 43 հեռախոսահամարներով: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ