Ընթացիկ Նորություններ

AI-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ 


Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։ 

Աքսելերատորի աստիճանահարթակի նկարազարդման գաղափարների հրավեր

Հրավեր 

Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի գեղարվեստական նկարազարդման գաղափարների 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի  պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր, որի նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

Հաշմանդամություն ունեցող 120 աշակերտ յուրացրեց համակարգչային գիտելիքներ

06.05.2015

«Միասին հանուն  փոփոխության» ծրագրի արդյունքում համշանդամություն ունեցող 120 աշակերտ ձեռք բերեց համակարգչային գիտելիքներ


Մայիսի 5-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ  «Միասին հանուն  փոփոխության» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը։  6 ամիս շարունակ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը և Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնն իրականացնում էին «Միասին հանուն փոփոխության» ծրագիրը, որի շնորհիվ Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող շուրջ 120 աշակերտ հնարավորություն ստացավ ուսուցանելու համակարգչային տարրական գիտելիքներ և համացանցի օգտագործման հմտություններ: Դասընթացներին զուգահեռ իրականացվեցին նաև քաղաքացիական կրթության թեմայով սեմինարներ, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ մարդու իրավունքների, ընտրությունների, ժողովրդավարության և այլ հարցերի շուրջ:


Ծրագրի նպատակն էր Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ:


Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղինակ Մխիթարյանը, Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արմինե Նիկողոսյանը և հասարակական կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչներ։ 
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ