Ընթացիկ Նորություններ

ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․06․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից

ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ընդունարանի աշխատակից


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է ԻՔ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի երիտասարդ, բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակիցներ, ովքեր կդառնան մեր թիմի առաջին դեմքն ու կապը այցելուների հետ։ 

SoloLearn ընկերությունը ստացել է 100.000 ԱՄՆ դոլարի ներդրում

03.10.2014

 

SoloLearn ընկերությունը ստացել է 100.000 ԱՄՆ դոլարի ներդրում

 

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած ArmTech-2014 համաժողովի շրջանակներում Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունը` «Գրանատուս Վենչուրսը», պայմանագիր է ստորագրել SoloLearn ընկերության հետ՝ համաձայն որի  ընկերությունը կստանա 100,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում և ակսելերացիոն աջակցություն Գրանատուս Վենչուրսի կողմից:

 

2013թ.-ի հունիսին ստեղծված SoloLearn (Սոլոլրն) հայ-ամերիկյան ընկերությունը հանդիսանում է բջջային կրթական հարթակ, որն արդեն տրամադրում է 14 ինտերակտիվ և խաղային հավելված` ծրագրավորման, բիզնեսի և լուսանկարչության ուսուցման ուղղություններով: Ավելի քան 350,000 օգտատերեր այսօր արդեն սեփական փորձի վրա վայելում են SoloLearn-ի միջոցով գիտելիքներ ձեռք բերելու հաճույքը:

 

«SoloLearn-ը նպատակաուղղված է ուսումնառության գործընթացն առավել հասանելի, մատչելի և հաճելի դարձնելուն», - ասաց SoloLearn ընկերության համահիմնադիր Դավիթ Քոչարյանը: Տրամադրվող ֆինանսավորումը կուղղվի հարթակի կատարելագործմանն ու նոր օգտատերերի ներգրավմանը:

 

ԱրմԹեք համաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Կառավարությունը, Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորներն էին Քրոնիմետը, Դ-Լինկ ընկերությունը և Հայ Օգնության ֆոնդը, գործընկերները՝ Մենթոր Գրաֆիկս և ՓիքսԱրթ կազմակերպությունները, աջակիցները՝ Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ, Վիասֆեր տեխնոպարկ, Ագնիան, Դիջիթըլ Փոմըգրանեթ և Ֆայնբերգ ընկերությունները: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ