Ընթացիկ Նորություններ

Ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր մոտիվացիայով և հմուտ անհատի՝ որպես Տնօրենի ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող մեր դինամիկ թիմին միանալու նպատակով։   


«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 

Սիրո՞ւմ ես ծրագրավորում և ստեղծարա՞ր ես, հետաքրքրությունդ դարձրու քո ապագա մասնագիտությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, տալիս են քեզ այդ հնարավորությունը։

Մեկնարկել է «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։
Ասպիրանտների աջակցության ծրագիր


Մարտի 12-ին Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և PMI Science-ի աջակցությամբ կազմակերպված Ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակաբաշխության արարողությունը: 

 

Ասպիրանտների աջակցության ծրագրի հաղթողներն են՝

Լիլիթ Արշակյան /ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ, ՆՕՔԻ/

Հասմիկ Կիրակոսյան /ՀՀ ԳԱԱ ՔՖԻ/

Հենրիկ Պարսամյան /ԵՊՀ/

Մարիա Անտոնյան /ՀՀ ԳԱԱ ՄԿԻ/

Մարիա Նիկողոսյան /ՀՌՀ/

Մերի Արզումանյան /ԵՊՀ/

Միքայել Սամվելյան /ՀՌՀ/

Սենիկ Մատինյան /ԵՊԲՀ/

Տաթևիկ Բաղդասարյան /ՀԱՊՀ/

Տիգրան Հակոբյան / ՀԱՊՀ/


Ծրագրի հաղթող 10 ասպիրանտներ ստանալու են 364,000 ՀՀ դրամ ամսական կրթաթոշակ՝ շուրջ 1 տարվա ընթացքում, ինչպես նաև միջազգային մենթորների աջակցություն: 

 

Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես եկան նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, PMI-ի ապրանքագիտական և մտավոր սեփականության գծով տնօրեն Լուկա Ռոսսին: Մրցանակները հանձնվեցին շահառու համալսարանների, գիտության ազգային ակադեմիայի և կառավարության ներկայացուցիչների կողմից:


Ծրագրի նպատակն է զարգացնել գիտական և հետազոտական էկոհամակարգը: Տարբեր գիտահետազոտական հաստատությունների և համալսարանների երիտասարդ գիտնականներ, ստանալով ամսական կրթաթոշակներ, հնարավորություն կունենան զարգացնել իրենց աշխատանքները միջազգային չափորոշիչներին համապատասխանող պահանջներով։ 


Հաղթողների ընտրությունը՝ տարբեր համալսարաններից ու գիտահետազոտական կենտրոններից ներկայացված 45 հայտերից, կատարվել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության խորհուրդը և Նյու Ջերսիի Ռաթգրսի համալսարանը ներկայացնող միջազգային փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից, ովքեր հեռակապով միացան ու ողջունեցին միջոցառման մասնակիցներին:


Հայտերը գնահատվել են ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների և տեսական մասի համադրման մակարդակի:


Միջոցառման լուսանկարները՝ այստեղ։




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ