Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի մայիս 15-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Ինժեներական քաղաքի էներգետիկ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է էլեկտրասնուցման համակարգերի մասնագետ (էներգետիկ)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի մայիս 24-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Electric»:

Ասպիրանտների աջակցության ծրագիր 2023

 

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՎԵՐ

Ասպիրանտների աջակցության ծրագիր 2023թ


Մեկնարկում է «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2023»-ի համար հայտերի ընդունումը՝ հրավիրելով ամբողջ աշխարհից համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտներին ներկայացնելու իրենց առաջարկները: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի ոգեշնչել երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և աջակցություն նրանց հետազոտությունների, գիտական նախագծերի և նորարարական գաղափարների համար:

 

Ծրագրի նպատակն է աջակցել մեր հետաքրքրություններին համապատասխանող ոլորտներում հետազտոտություններ իրականացնող ասպիրանտներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով կատարել առաջադեմ հետազոտություններ և հաջողությամբ ավարտել իրենց թեկնածուական թեզերը:

 

Այն ուսանողներն, ովքեր դեռ չեն ընտրել իրենց ապագա թեզի թեման, հնարավորություն կունենան այն ընտրել առաջարկվող ոլորտներում և սկսել աշխատել դրանց վրա՝ գիտական հանրության և Գիտական Ինկուբատորի մեր առաջատար փորձագետների աջակցությամբ:

 

Բացի այդ, ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ուսանողի հանձնարարվելու է հետազոտական առաջադրանք, որը համահունչ կլինի թեկնածուական թեզին և նախագծի առաջնահերթություններին:

 

Ծրագրի ընթացքում հնարավորություններ կստեղծվեն մասնակցելու նաև ՁԻՀ-ի կողմից իրականացվող գիտության և նորարարության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համայնքային բացառիկ միջոցառումներին: Դուք հնարավորություն կունենաք շփվելու մենթորների և ոլորտի լավագույն փորձագետների հետ։

 

Գիտական ոլորտներ.

 

Ասպիրանտները կարող են դիմել Ասպիրանտների աջակցության ծրագրին, եթե նրանց հետազոտական նախագծերը կապված են հետևյալ ոլորտների հետ.

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Այլընտրանքային ոչ էլեկտրոնային էներգիայի աղբյուրներ
  • Տաքացման և ջերմափոխանակման տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, զգայական փորձ, զգայական տեխնոլոգիաներ
  • Աերոզոլների մասին գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն, ագրոնոմիա
  • Թունաբանական մեթոդոլոգիաներ
  • Կիրառական և փորձարարական ֆիզիկա
  • Արդյունաբերական և համակարգերի ճարտարագիտություն, էլեկտրոնային   ճարտարագիտություն, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալների գիտություն
  • Անալիտիկ քիմիա

 

Հետազոտական ուղղություններ 1-ին կուրսի ասպիրանտների համար.

 

Ասպիրանտները, ովքեր դեռ չեն ընտրել իրենց թեզի թեմաները, կարող են դիմել PhD Support Program 2023 ծրագրին, եթե իրենց հետազոտական նախագծերը համահունչ են հետևյալ ուղղություններին.

  • Կենսաբանորեն և էկոլոգիապես համատեղելի կարգավորելի օպտիկական և մագնիսական նյութերի ուսումնասիրություն և մշակում:
  • Խթանիչներին արձագանքող խելացի նյութերի նախագծում և արտադրություն, ներառյալ ջերմային արձագանքող, օպտիկական արձագանքող և բիոարձագանքող նյութեր:
  • Տարբեր կիրառությունների համար բարակ թաղանթապատման նոր մեթոդների և նյութերի հետազոտություն և մշակում:
  • Ջերմային, օպտիկական և էլեկտրական էներգիայի վերահսկման և կառավարման համար խելացի նյութերի մշակում:
  • Էլեկտրամագնիսական դաշտերի ուժեղացված տեղայնացման համար ռադիոհաճախականության վրա հիմնված համակարգի նախագծում, օպտիմալացում և կիրառում:
  • Էկոլոգիապես մաքուր կոմպոզիտային նյութերի սինթեզ, բնութագրում և կիրառման ուսումնասիրություն:
  • Արդյունավետ ջերմային փոխանցման և ջերմային էներգիայի պահպանման համար ֆազային փոփոխությամբ նյութերի օպտիմալացում և մշակում :
  • Աերոզոլային դեղերի առաքման համակարգերի համար միկրոմասշտաբային աերոզոլների ստեղծման տեխնիկայի առաջխաղացում:

 

Համապատասխանության պահանջներ․

  • Հայտատուն պետք է լինի Հայաստանում կամ արտերկրում գիտահետազոտական հաստատությունում կամ համալսարանում ընդունված կամ սովորող ասպիրանտ կամ հայցորդ:
  • Առաջարկվող հետազոտական նախագիծը պետք է համապատասխանի նախանշված գիտական ոլորտներին կամ ուղղություններին:
  • Ասպիրանտները, որոնց թեզի թեման դեռ ընտրված չէ, պետք է առաջարկեն հետազոտական նախագիծ, որը համապատասխանում է այս ծրագրի առաջարկվող հետազոտական ուղղություններին:

Կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի` իրենց առաջարկները ներկայացնելու համար:


Ծրագրի իրականացման մանրամասներ․

  • Կկազմակերպվեն ամենամսյա հանդիպումներ փորձագետների միջդիսցիպլինար թիմի հետ՝ առաջընթացը դիտարկելու համար:
  • Ծրագրի իրականացման ընթացքում հետազոտությունից ակնկալվող արդյուքները կարող են ճշգրտվել՝ առավել լավ կիրառելիության համար:
  • Ծրագրի մասնակիցներին կհանձնարարվեն առաջադրանքներ, որոնց կատարումը պարտադիր է:

Շահառուները կներգրավվեն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ գիտական և նորարարական նախագծերում, ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտի փորձառու մասնագետների և մենթորների հետ։


Առավելություններ․

 

Մինչև 10 ընտրված ասպիրանտներ ակտիվորեն կհամագործակցեն ՁԻՀ/ՁԻՀ Գիտական Ինկուբատորի և գիտական համայնքի փորձագետների հետ և կստանան ամսական 360,000 ՀՀ դրամի ֆինանսավորում (ներառյալ բոլոր հարկերը և պարտադիր վճարները): Համագործակցությունը կտևի առավելագույնը 12 ամիս՝ հիմք ընունելով իրականացման ժամանակահատվածը և առաջընթացի գնահատումը:

 

 

Ինչպե՞ս դիմել․       

Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն առցանց հայտաձևը և կցեն հետևյալ փաստաթղթերը.

  • Ասպիրանտի և իր ղեկավարի ինքնակենսագրականները,
  • Աջակցող նամակ ղեկավարի կողմից,
  • Հետազոտական ծրագրի առաջարկ՝ համաձայն Հավելված 1-ում նշված կառուցվածքի։

Հայտի բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով:

 

Հայտերի մեծ թվի պատճառով ծրագրի համար չընտրված թեկնածուներն իրենց առաջարկների որակի վերաբերյալ հետադարձ կապ չեն ստանա:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 20, 2023թ., 23:59 (Երևանի ժամանակով):

 

Ծանուցում. Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտաձևը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ Google օգտահաշիվ:

 

Դիմելուց առաջ համոզվեք, որ կարդացել եք սույն Գաղտնիության ծանուցումը:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ