Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում գործում է Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, իր դռներն է բացել Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Աննախադեպ պրակտիկայի ծրագիր - 100% աշխատանքի հնարավորությամբ

07.05.2013

 

Ուրախ ենք տեղեկացնել, որ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը, «Յունիթեք» ՓԲԸ-ն «Դ-Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ հայտարարում են Աննախադեպ պրակտիկայի ծրագիր  ՏՏ ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար: Մեր պրակտիկայի ծրագրի նպատակն է օգնել Ձեզ ձեռք բերել նոր գիտելիքներ/հմտություններ ծրագրավորման ոլորտում և հաջողությամբ ավարտելու դեպքում աշխատանքի հնարավորություն ստանալ «Դ-Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությունում: 


Եթե ցանկանում եք դառնալ արհեստավարժ ծրագրավորող կարճ ժամանակահատվածում և ստանալ աշխատանքի հնարավորություն, ապա այս պրակտիկայի ծրագիրը հենց Ձեզ համար է:


Ի՞նչ է պրակտիկայի ծրագիրը

  • Դասընթացներ Linux օպերացիոն համակարգի, C/C++ և ծրագրավորման ապահովման ցիկլի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացում ցանցերին և ապարատային  ապահովմանը,
  • Հետաքրքրիր և ռեալ նախագծերի մշակում նորարար միջավայրում,
  • Ոլորտային մասնագետների և արհետսավարժ թիմային ղեկավարների հետ հաղորդակցում,
  • Խոստումնալից աշխատանքի հնարավորություն «Դ-Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությունում:

Եթե հետաքրքրեց, ուղարկե՛ք Ձեր ռեզյումեն մինչև ս.թ. մայիսի 22-ը [email protected] էլ. հասցեին: 





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ