Ընթացիկ Նորություններ

Impact Acceleration Program

EIF-ը մեկնարկում է «Impact Acceleration Program»-ը՝ C-Quadrat Ampega սոցիալական հիմնադրամի և RECONOMY ծրագրի հետ համագործակցությամբ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), համագործակցելով C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի հետ և RECONOMY (Sida / Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է նոր ծրագիր՝ վաղ փուլում գտնվող այն ստարտափների համար, որոնք ունեն սոցիալական և բնապահպանական չափելի ազդեցություն։ Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում և աջակցել այնպիսի նորարարական բիզնեսների կայացմանը, որոնք իրենց գործունեությամբ փորձում են լուծել հասարակական և բնապահպանական կարևոր խնդիրներ։

Ինժեներական քաղաքի այգեպան

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Այգեգործական աշխատանքների մասնագետ (այգեպան)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2026թ-ի մարտի 31-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Այգեպան»:

Մեկնարկում է ՏՏ ոլորտի դրամաշնորհային ծրագրի հաջորդ փուլը

02.02.2015

Մեկնարկում է ՏՏ ոլորտի դրամաշնորհային ծրագրի հաջորդ փուլը


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի հաջորդ փուլը, որն իր մեջ ներառում է նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները:


Մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը կստանան 85 տոկոս համաֆինանսավորում:


Մասնակցելու համար անհրաժեշտ է հայտներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել ՁԻՀ`լրացնելով հետևյալ առցանաց դիմումի ձևը մինչև 2015թ. մարտի 2-ը: Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը կդիտարկվեն հաջորդ փուլում։


Հետաքրքրված հայտատուների համար կկազմակերպվի «Կողմնորոշիչ սեմինար»՝ հայտերի կազմման և ներկայացման գործընթացը ներկայացնելու և բարձրացված հարցերին պատասխանելու համար: Սեմինարին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել այստեղ, կամ նամակ ուղարկել [email protected] հասցեին:

 

Մրցույթի Գործառնական ձեռնարկը՝ ներառյալ հայտերի ներկայացման կարգը և Դիմումի ձևը կարող եք գտնել հետևյալ հղումներով:


Հայերեն՝  Consolidated OM for IMG GMG VMG_AM,


Անգլերեն՝ Consolidated Matching Grants Manual_EN 

 

Մրցույթին ներկայացվող ծրագրերի բյուջեի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ ։


Հարցերի դեպքում, համապատասխան նամակ ուղարկեք [email protected] հասցեով կամ զանգահարեք +37410 219797 հեռախոսահամարով: 

 

Ծրագրի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Համաշխարհային բանկը: Մրցույթն իրականացվում է Համաշխարհային բանկի «Էլ-հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագիրը շրջանակում:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ