Ընթացիկ Նորություններ

Ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է բարձր մոտիվացիայով և հմուտ անհատի՝ որպես Տնօրենի ռազմավարական օգնական և ծրագրերի համակարգող մեր դինամիկ թիմին միանալու նպատակով։   


«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթաց

 

Սիրո՞ւմ ես ծրագրավորում և ստեղծարա՞ր ես, հետաքրքրությունդ դարձրու քո ապագա մասնագիտությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ, տալիս են քեզ այդ հնարավորությունը։

Մեկնարկել է «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։
mLab ECA պաշտոնական բացման արարողություն

17.06.2013


2013թ. հունիսի 13-ին տեղի ունեցավ Մոբայլ տեխնոլոգիաների Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային լաբորատորիայի (mLab ECA) պաշտոնական բացման արարողությունը ՀՊՃՀ 10-րդ մասնաշենքի 5-րդ հարկում՝ ՀՀ վարչապետի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի, ՀՀ կրթության և գիտության նախարարի, գործարար ոլորտի առաջնորդների, ինչպես նաև Համաշխարհային բանկի, infoDev ծրագրի ղեկավարության և Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։   


Բացման խոսքում infoDev ծրագրի ղեկավար՝ Վալերի դե Կոստան ասաց. «Մենք կարծում ենք, որ ծրագրավորողները, որոնք այստեղ հյուրընկալվել են ծառայելու են թե Հայաստանի, թե տարածաշրջանի օգտատերերին՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը: Լաբորատորիան կշարունակի խրախուսել այս ոլորտում կրթական նախաձեռնությունները, գործնական կապերի հաստատումը, գիտելիքափոխանակությանը, միջազգային մրցույթների անցկացմանը, որոնք կստեղծեն մոբայլ բիզնեսի մասին արժեքավոր վերլուծություններ և նորարարության լավագույն փորձի օրինակներ: Վերջիվերջո մենք այստեղ ենք՝ նորարարներին հարթակ տրամադրելու համար, օգնելու, որպեսզի փորձարկեն իրենց թևերը ու հասցնեն գաղափարը՝ շուկա: Եթե ստացվի սա, ուրեմն հաջողել ենք»:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարը բացման խոսքում նշեց. «Էկոնոմիկայի նախարարությունը հետաքրքրված է, որ մեր երիտասարդները իրապես գտնեն այն բիզնես հնարավորությունները, որ այնուհետև Հայաստանը կդարձնեն բարեկեցիկ երկիր: Լաբորատորիան կարող է նպաստել դրան»:



Բացման ընթացքում հյուրերը շրջեցին լաբորատորիայի տարածքով, ծանոթացան այնտեղ աշխատող ձեռներեցների ու նրանց մշակած մոբայլ նախագծերի հետ:
mLab ECA–ի նոր տարածքի բացումը համընկավ մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթի եզրափակիչ փուլի հետ, որին մասնակցում էին տարածաշրջանի 9 երկրներից: Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Վրաստանից և Հայաստանից ձեռներեցներ և թիմեր իրենց նորարարական մոբայլ ծրագրերի գաղափարները ներկայացրեցին բացմանը մասնակից բարձրաստիճան հյուրերին, այնուհետ՝ միջազգային ժյուրիի գնահատականին։


Ծրագրերի շարքում էր Ուզբեկստանի մասնակցի կողմից ներկայացվող “Be healthy” հավելվածը, որը հնարավորություն էր տալիս գտնել մոտակա դեղատները և տեղեկատվություն ստանալ այդ դեղատներում առկա դեղորայքի վերաբերյալ: Նաև բավական հետաքրքիր էր Մոլդովայի թիմի կողմից ներկայացված “Xploro” ծրագիրը, որը կախված գտնվելու վայրից, ցույց էր տալիս մոտակայքում գտնվող առաջարկները:


Մրցույթի գնահատող հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչվեց Ուկրաինայի մասնակից թիմը` X-rift-ը, որը որպես մրցանակ կստանա 10 000 ԱՄՆ դոլար: Ներկայացված հավելվածը իրենց ներկայացնում էր մի խաղ, որի հերոսներին կարելի է «կապել» իրական կյանքում ապրող մարդկանց հետ շարժական սարքի մեջ գտնվող տեսախցիկով, և ցանկացած գործողություն, որը տեղի է ունենում իրական կյանքում, արտացոլվում է նաև խաղում:

ԱՊՀ մյուս երկրների մասնակիցները, ովքեր հաղթել էին իրենց երկրների տեղական մրցույթներում, կստանան 500 դոլար: Այդ երկրների թվում են Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Վրաստանը և Հայաստանը:
Մասնակիցները նաև առիթ ունեցան լսելու Հայաստանի առաջատար ձեռնարկատերերին և բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, որոնք օգտակար խորհուրդներ տվեցին հետագայում իրենց գաղափարները բիզնեսի վերածելու վերաբերյալ:  


Միջոցառումը հատկանշական էր, քանի որ առաջին անգամ հնարավորություն ստեղծվեց միավորելու տարածաշրջանի մոբայլ հավելվածների ոլորտի ներկայացուցիչներին Հայաստանում և տեղեկանալ յուրաքանչյուր երկրի մոբայլ էկոհամակարգի մասին: Այդ երկրների պրեզենտացիաները կարող եք տեսնել այստեղ:


mLab ECA-ի գործունեությունն ուղղված է տարածաշրջանը մոբայլ նորարարության ոլորտի համաշխարհային հանգույց դարձնելուն, ինչը կխթանի ոլորտի արագ աճող ընկերություններում նոր աշխատատեղերի ստեղծումը: Այն նաև վեր կհանի մոբայլ լուծումների միջոցով տնտեսական և սոցիալական կարիքներին արձագանքելու ուղիները:
Բացման արարողության և մրցանակաբաշխության ֆոտոշարքը կարելի է դիտել այստեղ:




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ