Ընթացիկ Նորություններ

«ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԴՐՈՇԻՆ» խորագրով մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԴՐՈՇԻՆ» խորագրով մրցույթի

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է Դրոշի հավատարմության խոստման մրցույթ:

Մրցույթի նպատակն է՝ հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում հնչեղություն հաղորդել  պետականության խորհրդանիշների կարևորությանը։

NVIDIA «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» դասընթաց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

NVIDIA DLI-ը և ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում են մասնակցելու «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» դասընթացին։

Մրցույթ՝ համակարգչային սարքավորումների մատակարարման համար

20.01.2016

 

Մրցութային հրավեր համակարգչային սարքավորումների մատակարարում իրականացնելու համար  


Հայտերի ներկայացման սույն հրավերը ներկայացվում է ի լրումն սույն ծրագրի Գնումների գլխավոր ծանուցմանը (ԳԳԾ), որը UNDB online ինտերնետային կայքում զետեղվել է 2010թ-ի հոկտեմբերի 13-ին:  


Հայաստանի Հանրապետությունը «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից» (ՎԶՄԲ) վարկ է ստացել` «էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» ծախսերի ֆինանսավորման համար, և վերջինս նպատակ ունի է այս վարկի միջոցների մի մասն օգտագործել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ՆԼՏԿ/ համար համակարգչային սարքավորումների մատակարարման թիվ ICB No: EIC-2.5.1-G-2a-ի Հայտերի ներկայացման հրավերի համատեքստում` համաձայնագրի շրջանակներում վճարումների կատարման համար:


«Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը» /ՁԻՀ/ և ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ն /ԱՖԾԿԿ/ այժմ հրավիրում են պահանջներին համապատասխանող հայտատուներին ներկայացնել կնքված հայտեր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ՆԼՏԿ/ համար համակարգչային սարքավորումների մատակարարման թիվ ICB No: EIC-2.5.1-G-2a մրցույթին մասնակցելու նպատակով:


Մրցույթը կանցկացվի 2004թ-ի մայիսին հրապարակված և 2006թ-ի հոկտեմբերին և 2010թ-ի մայիսին վերանայված «ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի շրջանակներում գնումների համար» ՀԲ ուղեցույցներով սահմանված Միջազգային մրցակցային մրցույթի (ՄՄՄ) ընթացակարգերի համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Ուղեցույցների շրջանակներում սահմանված թույլատրելի երկրներից բոլոր հայտատուները:        


Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից և ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորև նշված հասցեում տեղական ժամանակով 9:00-ից մինչև 18:00:


Որակավորման պահանջները ներառում են. 

(ա) Ֆինանսական կարողություններ. 

Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային հավաստում առ այն, որ վերջինս բավարարում է հետևյալ ֆինանսական պահանջներին՝           

  • Վերջին երեք տարիների /2012-2014թթ/ նվազագույն միջին տարեկան շրջանառությունը պետք է կազմի 600,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
  • Հայտատուն պետք է ներկայացնի վերջին երեք տարիների /2012-2014թթ/ համար հաշվետվություններ ֆինանսական վիճակի վերաբերյալ, ինչպիսիք են շահութահարկի կամ ԱԱՀ-ի հաշվարկի հաշվետվությունները:     

(բ) Փորձ և տեխնիկական կարողություն.

Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս համապատասխանում է փորձառության հետևյալ պահանջին/ներին՝      

  • Նմանատիպ ապրանքների մատակարարման և/կամ արտադրման նվազագույնը 3 տարվա փորձ:
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն մեկ նմանատիպ ապրանքների մատակարարման հայտի արժեքից ոչ պակաս գումարի պայմանագրի հաջողությամբ իրականացում` ներկայացնելով պայմանագրի և ատակարարված ապրանքների Ընդունման ակտի պատճենները:
  • Օտարերկրյա Մասնակցին, որը գործունեություն չի ծավալում Գնորդի երկրում, պայմանագիրը շնորհելու դեպքում նրան այդ երկրում պետք է ներկայացնի իր  Գործակալը, որը իրազոր կլինի մատակարարումից հետո իրականացնել Մատակարարի երաշխիքային սպասարկման պարտավորությունները /Սա պայմանագրի շնորհման պայման է/:           

Համատեղ ձեռնարկությամբ հանդես գալու դեպքում, ՀՁ-ի յուրաքանչյուր գործընկերը պետք է բավարարի Ֆինանսական կարողությունների, փորձառության և տեխնիկական կարողությունների պահանջներին:   


(գ) Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինիս առաջարկած ապրանքները բավարարում են  հետեւյալ պահանջին՝    

Սույն Պայմանագրի շրջանակում մատակարարվող ապրանքները, բացառությամբ Տեխնիկական մասնագրերի 4,5,6,7,22,23,38,39,40 և 41 կետերի, պետք է ունենան ISO 9001:2008 կամ համարժեք սերտիֆիկատ:


Տեղական շուկայում արտադրվող որոշակի ապրանքների նկատմամբ գնային արտոնության գործակից չի կիրառվելու:

Լրացուցիչ մանրամասները ներկայացված են մրցութային փաթեթում:          


Հետաքրքրված հայտատուները կարող են ձեռք բերել անգլերեն  լեզվով մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստորեւ ներկայացվող հասցեով գրավոր դիմում ներկայացնելով և 50 ԱՄՆ դոլար օտարերկրյա մասնակիցների դեպքում և 20,000 ՀՀ դրամ տեղական մասնակիցների դեպքում չփոխհատուցվող գումար վճարելով: Վճարման մեթոդը կլինի նշված գումարի փոխանցումը ԱՖԾԿԿ-ի` ստորև ներկայացվող հաշվեհամարին: Մրցութային փաստաթղթերի տպագիր տարբերակը կփոխանցվի Հայտատուի ներկայացուցչին: Հայտատուների հարմարության համար, վերջիններիս խնդրանքով Մրցութային փաստաթղթերի ոչ պաշտոնական էլեկտրոնային տարբերակը կուղարկվի էլ. փոստով: Տպագիր և էլեկտրոնային տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում կգերակայի տպագիր տարբերակը:


Հաշվեհամարի մանրամասներն են` 

Արտասահմանից վճարման համար.       

Միջնորդ բանկ` JPMorgan Chase Bank, N.A., New York, NY USA

SWIFT BIC: CHAS US 33               

Հաշիվ` 001 1 010782

Ստացողի բանկ` ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, ՀՀ

SWIFT BIC: CBRA AM 22

Ստացող` ՀՀ Ֆինանսների նախարարության ԱՖԾԿԿ ՊՀ

Հաշիվ` 900000900564


Տեղական վճարումների համար.

Ստացող՝ ՀՀ Ֆինանսների նախարարության ԱՖԾԿԿ ՊՀ

ՀՎՀՀ`180255188

Ստացողի բանկը՝ ՀՀ Ֆինանսների Նախարարության Կենտրոնական գանձապետարան

Հաշիվ: 900000900564 (ՀՀ դրամ)   

 

Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով, մինչև 2016թ. մարտի 1-ը, ժ. 15:00 (տեղական ժամանակ): Հայտերը չի թույլատրվում ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ` 2016թ. մարտի 1-ին ժ.15:00 (տեղական ժամանակ): Բոլոր հայտերը պետք է ապահովված լինեն Հայտի երաշխիքով:  Հայտի երաշխիքի գումարը պետք է կազմի 12,000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ազատ փոխարկելի այլ արժույթով գումար:      


Վերոշարադրյալ հղում կատարված հասցեն հետեւյալն է` 

պրն. Էդգար Ավետյան

Գործադիր տնօրեն

ՀՀ ֆիանանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ /ԱՖԾԿԿ/

ՀՀ ֆինանսների նախարարություն

3-րդ հարկ, Տիգրան Մեծի 4,

Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (+374-11) 910 581, 910 590 

Ֆաքս` (+374-10) 545 708

Էլ. փոստ`[email protected]




Վերադարձ
Կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ