Ընթացիկ Նորություններ

Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր

Ինժեներական քաղաքում շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը

Երևանում՝ Ինժեներական քաղաքի սրտում, շուտով իր դռները կբացի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը՝ բացառիկ էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ ստեղծված է Ձեր հաջողության համար՝ ինժեներական լաբորատորիաներ, նախատիպավորման և թեստավորման հնարավորություններ, վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական ու մշակութային իրադարձություններ և պարզապես տեխնոլոգիական շնչով հագեցած միջավայր։

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

Շինարարական կազմակերպության ընտրության մրցույթ

02.11.2015

Շինարարական կազմակերպության ընտրության մրցույթ


Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից ստացել  է վարկ Էլ.- հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի  համար և նպատակ ունի միջոցների մի մասն օգտագործել Նորարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի վերակառուցման աշխատանքների /ՆԼՏԿ/ պայմանագրի (թիվ EIC-2.3.2-W-2) շրջանակում թույլատրելի վճարումների կատարման համար:


ՀՀ  ֆինանսների նախարարության «Արտասահմանյան Ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ–ն /ԱՖԾԿԿ/ հրավիրում է ներկայացնելու կնքված Հայտեր Նորարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի վերակառուցման աշխատանքների /ՆԼՏԿ/ համար /Երևանի Պետական Համալսարանի 7-րդ մասնաշենք/: Վերակառուցման աշխատանքների տևողությունը կկազմի հինգ ամիս:


Մրցութային փաթեթները կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում` յուրաքանչյուր փաթեթի համար  50,000 ՀՀ դրամ  անվերադարձ վճարի դիմաց: Վճարումները պետք է իրականացվեն ԱՖԾԿԿ-ի` ստորև նշված բանկային հաշվին: Հետաքրքրված հայտատուները կարող են հետագա տեղեկատվությունը ձեռք բերել ստորև նշված հասցեով:


Հաշվեհամարի մանրամասներն են`

ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնական գանձապետարան

Հաշիվ թիվ 900000900564

Ստացող`ՀՀ ՖՆ ԱՖԾԿԿ ՊՀ


Հայտերը ուժի մեջ կմնան Հայտերի բացման օրվանից սկսած 120  օրվա  ընթացքում և դրանց կից պետք է ներկայացվի Հայտի երաշխիք Հայտի գումարի 2/երկու/ տոկոսի չափով:


Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական  ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից և ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորև նշված հասցեում տեղական ժամանակով 9:00-ից մինչև 18:00:

 

Ս.թ. նոյեմբերի 04-ին, ժամը 15:00-ին ստորև նշված հասցեում տեղի կունենա նախամրցութային հանդիպում հավանական Հայտատուների հետ:


Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով մինչև ս.թ. նոյեմբերի 18-ը, ժամը 15:00-ը: Հայտերի ներկայացումը էլեկտրոնային տարբերակով չի թույլատրվում: Հայտերը ֆիզիկապես կբացվեն նույն օրը, նույն ժամին հայտատուների ներկայացուցիչների ներկայությամբ, ովքեր կնախընտրեն այցելել:


Որակավորման չափանիշները ներառում են`

  • Վերջին երեք տարիների (2012-2014թթ.) շինարարական աշխատանքների նվազագույն միջին տարեկան շրջանառությունը պետք է կազմի 1,500,000,000 ՀՀ դրամ,
  • Վերջին  5 տարիների ընթացքում Աշխատանքներին համարժեք առնվազն երկու համանման բնույթի և բարդության շինարարություններում որպես գլխավոր կապալառու հանդես գալու փորձ, 
  • Բոլոր կարևոր սարքավորումների առկայությունը` նախանշված Ավարտման օրը Պայմանագիրն ավարտելու համար, 
  • Համանման բնույթի և ծավալի աշխատանքների իրականացման աշխատանքային 5 տարվա փորձ ունեցող Ծրագրի ղեկավար, որից 3 տարուց ոչ պակաս ղեկավարի փորձ,
  • Հավանական Հայտատուի իրացվելի ակտիվների և/կամ առանց այլ պայմանագրային պարտավորությունների վարկային միջոցների նվազագույն գումարը պետք` կազմի  150,000,000 ՀՀ դրամ:

Ուշացված հայտերը կմերժվեն և չբացված տարբերակով կվերադարձվեն Հայտատուներին:


Վերոշարադրյալի շրջանակում ներկայացվող հասցեն, որին հղում է կատարվում , հետևյալն է.

պրն. Էդգար Ավետյան Գործադիր տնօրեն

ՀՀ ֆիանանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ /ԱՖԾԿԿ/

ՀՀ ֆինանսների նախարարություն

3-րդ հարկ, Տիգրան Մեծի 4,

Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (+374-11) 910 581, 910 590 

Ֆաքս` (+374-10) 545 708

Էլ. փոստ`[email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ